Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը վարկանշել է “Գլենդել Հիլզ” ընկերությանը` շնորհելով “Գ պլյուս” վարկանիշը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով ԿԲ մամլո ծառայությունը, մեկ այլ որոշմամբ Կենտրոնական բանկը վերավարկանշել է “Եվրոթերմ” ընկերությունը` նրան շնորհելով Բ վարկանիշը: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ 2005թ. սեպտեմբերին ԿԲ-ն Գ վարկանիշ էր շնորհել “Նոյան” բնական հյութերի արտադրությամբ եւ ջեռուցման համակարգերի արտադրությամբ ու ներկրմամբ զբաղվող “Եվրոթերմ” ընկերությանը: Tweet Դիտում՝ 15266