Յունիբանկը եւ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը կնքել են երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր։ Համագործակցության շրջանակում Յունիբանկը դարձել է ակումբի ոսկե հովանավորը՝ աջակցելով «Ալաշկերտ»-ին Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։«Յունիբանկը երկար տարիներ ակտիվորեն նպաստում է պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը եւ իրականացնում է հովանավորության լայն ծրագիր, որն ընդգրկում է ֆուտբոլ, ֆուտզալ, ըմբշամարտ, հեծանվասպորտ եւ ձյուդո։ Բանկն աջակցում է մարզիկներին իրենց նպատակներին հասնելու ճանապարհին՝ ոգեշնչելով երիտասարդ սերնդին՝ առողջ եւ ակտիվ կենսակերպի մշակույթի ձեւավորման գործում։«Ալաշկերտ» ՖԱ-ի աջակցությունն այս ռազմավարության կարեւոր մաս է։ Համագործակցությունը միտված է ակումբի հետագա զարգացմանը եւ նոր մարզական հաջողությունների համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայկական ֆուտբոլի առաջատարներից է՝ Հայաստանի քառակի չեմպիոն, երկրի գավաթակիր եւ եռակի սուպերգավաթակիր։ Tweet Դիտում՝ 12359