ՆԱՏՕ-ի երկրների կողմից պաշտպանության մեջ իրենց ՀՆԱ-ի 5%-ը ներդնելու վերջերս ստանձնած պարտավորությունից հետո համաշխարհային բանկերն աջակցում են ՆԱՏՕ-ի երկրների եւ նրանց դաշնակիցների պաշտպանական կարիքների ֆինանսավորմանը նպաստելու համար ստեղծվող նոր բանկին։2025 թվականի հուլիսին Մեծ Բրիտանիայի կանցլեր Ռեյչել Ռիվզը եւ պաշտպանության նախարար Ջոն Հիլին հավանություն են տվել Պաշտպանության, անվտանգության եւ կայունության բանկի (DSRB) ստեղծմանը՝ միջազգային նոր ֆինանսական հաստատությանը, որը կօգնի իրականացնել ՀՆԱ-ի 5%-ի խոստումը։Ինչպես հաղորդում է Finextra.com-ը, DSRB-ի առաքելությունը կլինի օգտագործել կապիտալի շուկաները՝ զսպման, պատրաստվածության եւ կոլեկտիվ անվտանգության ապահովման համար։Եվրախորհրդարանի պատգամավորները եւս քվեարկել են ՆԱՏՕ-ում, ԵՄ-ում եւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակից երկրներում պաշտպանական կարեւորագույն գնումները ֆինանսավորելու, արդիականացումը արագացնելու եւ մատակարարման շղթաների կայունությունն ապահովելու համար DSRB-ի ստեղծման մասին բանաձեւի օգտին։DSRB-ին ներկայումս աջակցում են Commerzbank-ը, ING-ը, JPMorgan Chase-ը, Landesbank Baden-Wuttemberg-ը եւ RBC Capital Markets-ը: Մասնակից բանկերը կտրամադրեն տեղեկատվություն սուվերեն վարկավորման գործիքների, կապիտալի կառուցվածքի, ներդրողների հետ հարաբերությունների, վարկանիշային խորհրդատվության, ռիսկերի եւ ակտիվների ու պարտավորությունների կառավարման, ինչպես նաեւ պարտքային կապիտալի շուկա մուտք գործելու վերաբերյալ:«Մենք չափազանց երկար ժամանակ թերագնահատել ենք կապիտալի դերը պաշտպանության մեջ։ Այսօր ակտիվացող բանկերը հասկանում են, որ զսպումը պահանջում է ֆինանսական աջակցություն, եւ այս նոր հաստատությունը ստեղծվում է այն ապահովելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի նորարարությունների բաժնի նախկին ղեկավար եւ DSRB Development Group-ի գլխավոր տնօրեն Ռոբ Մյուրեյը։«Խոսքը միայն պաշտպանության ֆինանսավորման մասին չէ, այլեւ ժամանակակից դարաշրջանի համար զսպման վերաիմաստավորման: 20-րդ դարում զսպումը նշանակում էր արդյունաբերական մոբիլիզացիա: 21-րդ դարում՝ ֆինանսական գործընկերություն»,- հավելել է DSRB Development Group-ի նախագահ Քեւին Ռիդը։ Tweet Դիտում՝ 6691