IDBank-ի պրեմիում դասի նոր բիզնես քարտը՝ Mastercard Business Preferred

01.08.2025 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Mastercard Business Preferred
Բացառիկ առավելություններով պրեմիում դասի նոր քարտ բիզնեսի համար IDBank-ից՝ Mastercard Business Preferred, որ բացում է աշխարհի դռները հաճախորդների առաջ, տալիս բազմաթիվ հնարավորություններ ճամփորդելիս։ 

IDBank-ը ոչ միայն ներկայացնում է նոր քարտն իր յուրահատուկ առավելություններով, այլ նաեւ որպես մեկնարկային բացառիկ անակնկալ առաջարկում է բիզնեսներին ձեռք բերել քարտը 50% զեղչով՝ սպասարկման ողջ 5 տարիների համար։ 

2025թ․ հուլիսի 31-ից դեկտեմբերի 31-ը ձեռք բերելով IDBank MC Business Preferred քարտը՝ հաճախորդը մեկ տարվա համար կվճարի 25,000 դրամ՝ նախկին 50,000 դրամի փոխարեն 5 տարի շարունակ։ 

IDBank-ի Էկոհամակարգի զարգացման եւ գործընկերների հետ համագործակցության գծով մենեջեր Գոհար Ղուկասյանի խոսքով՝ այս քարտը բիզնեսի նոր սիրելի պրոդուկտն է դառնալու, հատկապես այն անձանց համար, որ հաճախ են գործուղումներ ունենում․ «Պատահական չէ, որ մենք այս անակնկալ առաջարկով ենք տալիս այս քարտի մեկնարկը․ ամեն անգամ մենք փորձում ենք առավել հասանելի ու հաճելի դարձնել մեր ցանկացած նոր պրոդուկտից օգտվելու գործընթացը։ IDBank-ը՝ որպես բիզնեսի հավատարիմ ու վստահելի գործընկեր, մշտապես նոր ուղիներ է փնտրում գործընկերների աշխատանքային գործընթացն առավել շահավետ ու հարմարավետ դարձնելու համար թե՛ Հայաստանում, թե՛ մեր սահմաններից դուրս»։

Քարտի հիմնական եւ առանցքային առավելություններից են՝ 

•    Անսահմանափակ անվճար մուտքի հնարավորություն աշխարհի 1200+ օդանավակայանների բիզնես սրահներ 450 քաղաքներում եւ անվճար 2 հյուրի հնարավորություն, 
•    անսահմանափակ Fast Track՝ օդանավակայանի անվտանգության ստուգումների երկար հերթերից խուսափելու համար, 
•    24/7 concierge ծառայություն, 
•    միջազգային ռոումինգ Flexiroam-ի հետ, 
•    ճամփորդական ապահովագրություն։ 

«Մեր օրերում, երբ աշխարհի ցանկացած երկիր հասնելը շատ ավելի հասանելի է, ընկերությունները մեծ կարեւորություն են տալիս միջազգային ֆորումների, միջոցառումների եւ դասընթացների մասնակցությանը, IDBank MC Business Preferred քարտը հավատարիմ ընկեր կդառնա թե՛ ղեկավարների, թե՛ աշխատակիցների համար նոր փորձի ու գիտելիքների հետեւից գնալու ճանապարհին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։

Քարտի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 8613
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW