Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է անվտանգ եւ արագ առցանց գրանցման ծառայություն

31.07.2025 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա
Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է առցանց գրանցման անվտանգ, արագ եւ հարմար ծառայություն, որը հնարավորություն է տալիս դառնալ հաճախորդ առանց բանկ այցելելու, ցանկացած վայրից ու ցանկացած պահի։

Բանկի հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ է ներբեռնել Byblos Mobile հավելվածը, սեղմել «Առցանց գրանցման» վրա, լրացնել անձնական տվյալների մի քանի պարզ դաշտ եւ վերջ․ ժամանակակից բանկային ծառայությունները հասանելի են դառնում անմիջապես։

Բանկից հայտնել են, որ առցանց գրանցման համար պետք է ունենալ միայն անձնագիր/ID քարտ եւ սմարթֆոն, իսկ գրանցումը տեւում է 5-10 րոպե։ Անձը հաստատող փաստաթուղթը սքանավորելուց եւ անվտանգ կենսաչափական նույնականացում անցնելուց հետո հաճախորդները կարող են բացել հաշիվներ ու քարտեր, ներդնել ավանդ, կատարել փոխանցումներ ու վճարումներ, օգտվել ֆինանսների կառավարման բոլոր գործիքներից։

«Առցանց գրանցումը Բիբլոս Բանկ Արմենիայի տարվա ամենակարեւոր ձեռքբերումներից է, որի հիմքում անհատականացված սպասարկումն է՝ մեր այցեքարտը տարիներ շարունակ։ Մեր նպատակն է մատուցել հարմարավետ բանկային ծառայություններ եւ՛ բանկ այցելող հաճախորդներին, եւ՛ օնլայն լուծումներ նախընտրողներին։ Byblos Mobile հավելվածը կատարելագործվում է ամեն օր, ինչի շնորհիվ մենք կարողանում ենք անհատականացված ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին։ Առցանց գրանցման գործարկումը հաճախորդներին նորովի դիմավորելու, նրանց կարիքները հասկանալու եւ հարմար լուծումներ գտնելու եւս մեկ է հնարավորություն է, որը մենք օգտագործելու ենք ամեն օր»,- նշել է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։ 

Ներկայում առցանց գրանցումը հասանելի է ռեզիդենտ ֆիզիկական անձանց։  Առաջիկայում սպասվում են նոր թվային լուծումներ ու հարմարավետ ֆինտեխ գործիքներ, որոնք կամբողջացնեն Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից մատուցվող հեռավար ծառայությունների շրջանակը։

Օնլայն գրանցման մանրամասները հասանելի են բանկի պաշտոնական կայքում։
Դիտում՝ 5734
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW