Հուլիսի 21-ին Maison Marom ընկերությունների խմբի գաստրոնոմիական ուղղությունն ներկայացնող Մելոնպան ընկերությունը և Apicius Armenia հյուրընկալության դպրոցի նախագծի իրականացնող Green Rock հիմնադրամը ստորագրեցին համաձայնության հուշագիր՝ հաստատելով երկարաժամկետ համագործակցություն կրթության, մշակութային փոխանակման և հյուրընկալության ոլորտում մասնագիտական կադրերի զարգացման ուղղությամբ։ Մելոնպանը դարձավ Apicius Armenia-ի կրթաթոշակային ծրագրի առաջին պաշտոնական գործընկերը՝ տրամադրելով աջակցություն ուսանողների կրթության համար։ Համագործակցության նպատակն է խթանել գաստրոնոմիայի ոլորտում նոր սերնդի մասնագետների ձևավորումը, ովքեր կկարողանան պահպանել հայկական ինքնությունը և գործել համաշխարհային չափանիշներին համապատասխան։Իգոր Սերիկով, Maison Marom-ի փոխտնօրեն«Maison Marom-ի համար այս համագործակցությունը միջոց է՝ ակտիվորեն նպաստելու Հայաստանում հյուրընկալության ոլորտի մասնագետների նոր սերնդի ձևավորմանը։ Մենք պարզապես պատրաստի մասնագետներ չենք փնտրում. ցանկանում ենք մասնակցել նրանց զարգացմանը, աճին, կիսվել մեր փորձով և առաջարկել իրական աշխատանքային միջավայր, որտեղ սպասարկումը դիտարկվում է ոչ թե որպես սովորական առօրյա, այլ որպես մշակույթ։ Լուսանկարը՝ Maison Marom Սա մեր երկարաժամկետ տեսլականի մի մասն է՝ ներդրում կատարել մարդկային ներուժի մեջ՝ որպես ապագայի շարժիչ ուժ, ստեղծել տեղական փորձառություն և օգնել զարգացնել և ամրապնդել ոլորտը ներսից»։Կատյա Բրեդիխինա, Apicius Armenia նախագծի և Green Rock Foundation-ի ղեկավար «Մեզ համար՝ Apicius Armenia-ում, տեղական նախաձեռնությունների հետ գործընկերությունն ամեն ինչի հիմքն է։ Համայնքների հետ շփման միջոցով են ծնվում իմաստներ, պահպանվում մշակույթը և ի հայտ գալիս զարգացման հիմքը։ Մելոնպանի հետ համագործակցությունը կարևոր է ոչ միայն կրթական ծրագրի շրջանակներում. մենք ունենք արժեքների ընդհանուր տեսլական։ Միասին մենք ստեղծում ենք մի հարթակ, որտեղ Հայաստանի երիտասարդները կարող են ավելի խորը հասկանալ իրենց գաստրոնոմիկ և մշակութային ինքնությունը և միևնույն ժամանակ ստանալ ժամանակակից, միջազգային կրթություն։ Մենք հավատում ենք, որ սա այն տեսակի կրթությունն է, որը կարող է կապել անցյալն ու ապագան՝ ավանդույթը դարձնելով նորի աղբյուր։» Լուսանկարը՝ Maison Marom Maison Marom-ը հավատում է տեղական շուկայի ներուժին և իր պարտականությունն է համարում զարգացնել այն։ Ընկերությունների խումբը, ակտիվորեն գործելով Հայաստանում, ձգտում է ձևավորել հյուրընկալության ոլորտի նոր սերունդ՝ գիտակից, ստեղծագործ և ճկուն մտածողությամբ մասնագետներ։Լանա Պողոսյան, Maison Marom-ի հաղորդակցության և գործընկերության ղեկավար«Maison Marom-ում սպասարկումը դիտարկում ենք ոչ միայն որպես հմտություն, այլ՝ որպես մտածողություն։ Մեր աշխատանքի հիմքում արժեքներն են՝ հարգանք, ուշադրություն մանրուքների նկատմամբ, գեղագիտություն և մարդկային ջերմություն։ Հենց դրա համար էլ չափազանց կարևորում ենք երիտասարդ մասնագետների զարգացումը՝ նրանց փոխանցելով ինչպես գործնական հմտություններ ու տեխնոլոգիական գիտելիքներ, այնպես էլ հյուրընկալության այն մշակույթը, որը ձևավորում է մեր էկոհամակարգը։ Լուսանկարը՝ Maison Marom Apicius Armenia-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս ներգրավվել կրթական գործընթացում, բացահայտել և աջակցել նոր տաղանդների աճին ու հետագայում ներգրավվել նրանց մեր նախագծերում՝ հատկապես Մելոնպան ընկերության շրջանակում։»Համագործակցության շրջանակում Մելոնպանն ակտիվ մասնակցություն կունենա վարպետաց դասերի, հատուկ դասախոսությունների և այլ կրթական միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը, որոնք ուղղված են ուսանողներին գործնական գիտելիքներ և հմտություններ փոխանցելուն, այդ թվում՝● Վարպետաց դասերի և սեմինարների անցկացում՝ Maison Marom-ի փորձագետների մասնակցությամբ։● Ուսանողների հետ հանդիպումների կազմակերպում, որոնք նպաստում են մասնագիտական կողմնորոշմանը և կիրառական հմտությունների զարգացմանը։● Մենթորության ծրագրի աջակցում, որի շրջանակում Մելոնպանի մասնագետները կուղեկցեն ուսանողներին ուսումնական և մասնագիտական զարգացման ողջ ընթացքում։ Լուսանկարը՝ Maison Marom Մելոնպանը ներգրավվում է նաև մշակութային և գաստրոնոմիական միջոցառումների կազմակերպմանը՝ ներառյալ խոհարարական փառատոններ, ցուցահանդեսներ և մշակութային ծրագրեր։Apicius Armenia դպրոցը, որի բացումը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերին՝ Դիլիջանում, գործարկվում է իտալական Apicius International School of Hospitality-ի հետ համագործակցության շրջանակներում։ Վերջինս ակադեմիական և կրթության ոլորտում ճանաչված առաջատար իտալական առաջին միջազգային հյուրընկալության դպրոցներից և հյուրասիրության ոլորտում Եվրոպայի առաջատար կրթական հաստատություններից է։ Դպրոցում կդասավանդվեն ինչպես ակադեմիական, այնպես էլ գործնական ուղղվածությամբ ծրագրեր՝ իտալացի և միջազգային մասնագետների մասնակցությամբ։ Լուսանկարը՝ Maison Marom Maison Marom լայֆսթայլ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների խումբը շարունակում է իր առաքելությունը՝ բիզնեսը վերածել մշակութային ենթակառուցվածքի՝ սատարելով նախաձեռնություններին, որոնք միավորում են տարբեր ոլորտներ՝ նորաձևությունից և գաստրոնոմիայից մինչև դիզայն և հասարակական ու մշակութային ժառանգության կարևորություն ունեցող թեմաներ: Մելոնպանը, լինելով այդ փիլիսոփայության մի մասը, հանդես է գալիս ոչ միայն որպես գաստրոնոմիական բրենդ, այլ նաև որպես Հայաստանի մշակութային զարգացման ակտիվ դերակատար։ Tweet Դիտում՝ 4601