Իդրամն ու IDBank-ը մասնակցում էին ամռան ամենասպասված միջոցառումներից մեկին՝ Sevan Startup Summit-ին։ Իդրամը միջոցառման վճարային պաշտոնական գործընկերն էր, իսկ IDBank-ը՝ Transformer Partner-ը։ Իդրամի թիմը հուլիսի 22-ին մի քանի ժամ հատուկ տաղավարում իրականացվել է մենտորշիփ։ Իդրամի մասնագետները հանդիպել են ստարտափերի հիմնադիրների եւ թիմերի հետ, կիսվել ընկերության հաջողության փորձով, պատասխանել հարցերին ու կիսվել գործնական խորհուրդներով։ Կորպորատիվ բիզնես գործընթացների եւ թիմի զարգացման ղեկավար Հայկ Մուրադյանի խոսքով՝ Իդրամն էլ իր գործունեությունը սկսել է որպես ստարտափ, սակայն այսօր Հայաստանի առաջատար վճարային համակարգն է․ «Այսօր մենք կարեւորում ենք սեփական փորձով կիսվելը նույն ճանապարհը սկսող ստարտափերի հետ։ Այս հանդիպումներին էլ պատմեցինք, օրինակ, ինչպես ձեւավորել վաճառքի արդյունավետ համակարգեր եւ կառավարել դրանք, ինչպես նաեւ ստարտափի զարգացմանը զուգահեռ ադապտացնել վաճառքը տարբեր փուլերին»։Բիզնես կարեւորության եւ թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանն էլ հավատացած է, որ Իդրամն այսօր լավ օրինակ է, թե ինչպես ստարտափը կարող է դառնալ մեծ ու կայուն բիզնես Հայաստանում․ «Ձեւավորել ենք բավականին մեծ էկոհամակարգ եւ Հայաստանում վճարային համակարգը տանում ենք մեր հետեւից։ Պատահական չէ, որ այսօր մեզ ընտրում են 25․000-ից ավելի գործընկերներ, վստահում են եւ մշտապես համագործակցում տարբեր նախագծերի շրջանակներում։ Անցնելով նույն ճանապարհը՝ հասկանում ենք, որ սեփական փորձով գործնական խորհուրդները շատ կարեւոր են եւ օգնում են ընկերություններին որոշ փուլեր անցնել ավելի արագ ու խնդիրները լուծել առանց լուրջ բարդությունների»․Նշվում է, որ հանդիպումներն անցել են արդյունավետ քննարկումներով, փորձի փոխանակմամբ ու նոր՝ արժեքավոր ծանոթություններով։ Sevan Startup Summit-ին Իդրամն ու IDBank-ն ունեն գեղեցիկ բրենդավորված տաղավար, որտեղ թիմի անդամները մասնակիցներին պատմում են պրոդուկտների եւ նորությունների մասին։ Իդրամն ունի նաեւ փոքրիկ անակնկալ․ մեկ օրվա ընթացքում տեղում 3 Իդրամ QR վճարում կատարած հաճախորդները կկարողանան մասնակցել ֆիլմի ցուցադրությանն ու երեկոյի ժամանցը տարբերվող կազմակերպել։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 8384