Amio Era-ն՝ Գյումրիում. համագործակցություն Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի հետ

22.07.2025 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #Amio Era
Ամիօ բանկը եւ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ միավորվելով Amio Era կրթական ծրագրի նպատակների շուրջ։

Համագործակցության շնորհիվ համալսարանի սոցիալապես խոցելի խմբերից միջին եւ բարձր առաջադիմությամբ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Amio Era կրթական ծրագրին եւ ստանալ մեկ տարվա ուսման վարձի փոխհատուցում Ամիօ բանկի կողմից։

Բանկից հայտնել են, որ համագործակցության մեկնարկը համընկել է համալսարանի կարեւոր միջոցառումների հետ․ նույն օրը տեղի է ունեցել ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաեւ՝ համալսարանի 90-ամյակին նվիրված հուշագրքի շնորհանդեսը։ 

Amio Era-ն կրթական աջակցության ծրագիր է, որն արդեն երկրորդ անգամ է իրականացվում Ամիօ բանկի կողմից։ Այս տարի նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցում մինչեւ 50 ուսանողի՝ ՀՀ տարբեր բուհերից։ 

Ծրագրի մանրամասները հասանելի են Amio Era-ի ինստագրամյան էջում եւ պաշտոնական կայքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 1507

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW