Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «2025 թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակին

21.07.2025 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Euromoney
Euromoney առաջատար միջազգային պարբերականը, որը հայտնի է ֆինանսական ոլորտի հեղինակավոր վերլուծություններով, Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհել է «2025թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակը։ 

Ամերիաբանկը 2011թ․-ից ի վեր այս պատվավոր մրցանակին արժանանում է արդեն 11-րդ անգամ։
 
Ամերիաբանկից հայտնել են, որ ամենամյա այս մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում է ավելի քան 100 երկրի առաջատար բանկերի գործունեությունը, մասնավորապես, բանկերի ռազմավարական նախաձեռնությունները, թվային լուծումները եւ ֆինանսական ոլորտի այլ ձեռքբերումները: 

Պարբերականը շեշտում է, որ 2024թ․-ի ընթացքում ռազմավարական գործընկերների միջոցով Ամերիաբանկին հաջողվել է ներգրավվել ավելի քան $300 մլն։ Դրանց թվում են $200՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC), եւ € 105 մլն՝ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ)՝ ուղղված միկրո, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը, ինչպես նաեւ կլիմայական ծրագրերի ֆինանսավորմանը։

Նշվում է, որ Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելի 2024թ․ տարեկան աճը` 42.3% ՝ հասնելով 596 մլրդ դրամի (1.55 մլրդ ԱՄՆ դոլար)։ 

Բանկի ակտիվները 2024թ․-ին աճել են 33.6%-ով՝ հասնելով 1.9 տրլն դրամի, իսկ մասնաբաժինը շուկայում՝ 17.1%-ի։ Ըստ պարբերականի, այս ցուցանիշները վկայում են Ամերիաբանկի շոշափելի դիրքը եւ ազդեցության ընդլայնումը Հայաստանի բանկային համակարգում։

2024թ․-ին բանկն ապահովել է գործարքների 99%-ի եւ վաճառքների ավելի քան 50%-ի օնլայն իրականացում։ Նշվում է նաեւ, որ նախորդ տարվա համեմատ MyAmeria հավելվածի ամսական ակտիվ մուտքերն ավելացել են 51.3%-ով, իսկ հավելվածի միջոցով իրականացված գործարքների քանակը՝ 46.3%-ով։

Ըստ Euromoney-ի, այս հաջողությունները վկայում են Ամերիաբանկի ռազմավարական հեռատեսության եւ գործառնական գերազանցության մասին, ինչպես նաեւ՝ հանձնառությունը տեխնոլոգիական նորարարությունների ընդլայնման եւ հայկական տնտեսության առանցքային ոլորտների կայուն զարգացման ուղղությամբ։

«Այս պատվավոր մրցանակը վերահաստատում է մեր երկարաժամկետ ռազմավարության ու հետեւողական աշխատանքի արդյունավետությունը։ Այն նաեւ ընդգծում է մեր առաջընթացը թվային լուծումների շարունակական բարելավման ուղղությամբ եւ Ամերիաբանկի կարեւոր ներդրումը տնտեսության ամենատարբեր ոլորտների զարգացման գործում։ Euromoney-ի գերազանցության մրցանակը մեր թիմի, մեր հաճախորդների եւ գործընկերների համատեղ ձեռքբերումն է, ինչի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը։ Այն մեզ ոգեւորում է, որ էլ ավելի մեծ եռանդով շարունակենք աշխատանքը՝ ի նպաստ մեր երկրի զարգացման եւ կյանքի որակի բարելավման»,- նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 7888
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW