Converse Mobile-ում հաճախորդներին համապարփակ բանկային ծառայություններ մատուցելու նկատառումով զգալիորեն ընդլայնվել է հավելվածում հասանելի ծառայությունների ցանկը եւ հնարավորությունները: Մասնավորապես.• Այսուհետ անմիջապես հավելվածից կարող եք բարձրացնել C360 փաթեթի դասը եւ օգտվել ավելի ընդգրկուն եւ Ձեր կենսակերպին համապատասխան ծառայություններից եւ հատուկ առաջարկներից: Դրա համար հավելվածում մուտք գործեք «Անձնական էջ», «C360», ապա սեղմեք «Դասի բարձրացում» կոճակը։ • Ավելացվել է Զվարթնոց օդանավակայանի ծառայությունների վաուչերների ձեռքբերման հնարավորությունը: Մասնավորապես.Fast Track ծառայություն. Հիանալի առաջարկ է նրանց համար, ովքեր օդանավակայանում մտադիր են օգտվել արագ անցման հնարավորությունից, Business Lounge & Fast Track ծառայություն. տրամադրվում է միաժամանակ Fast Track անցման եւ Converse Business Lounge սրահ մուտքի հնարավորություն թռիչքի սպասելու ընթացքն ավելի հարմարավետ դարձնելու համար,VIP Lounge ծառայություն. հնարավորություն է տալիս մուտք գործել Զվարթնոց օդանավակայանի VIP սրահ: Վաուչեր ձեռք բերել կարելի է՝ հավելվածում մուտք գործելով «Վճարումներ եւ փոխանցումներ», «Վճարումներ», «Զվարթնոց», ապա՝ ընտրելով անհրաժեշտ ծառայությունը:Վաուչերը Ձեզ կուղարկվի բանկում գրանցված էլ․ փոստով եւ հասանելի կլինի հավելվածում՝ «Անձնական էջ», «Իմ վաուչերները» բաժնում։ • Կարող եք դիտել Converse Mobile-ին կցված այլ բանկերի քարտերի մնացորդները՝ հավելվածում մուտք գործելով «Իմ պրոդուկտները», «Կցված քարտեր», ապա ընտրելով քարտը եւ սեղմելով «Ցուցադրել մնացորդը»։• Quick Actions. Այս ֆունկցիան օգնում է առանց հավելվածը բացելու արագ հասանելիություն ստանալ ամենահաճախ օգտագործվող ծառայություններին: Դրանից օգտվելու համար բավարար է սմարթֆոնի էկրանին սեղմած պահել հավելվածի լոգոն, ապա բացված էջում ընտրել ծառայությունը՝ Փոխանցում քարտին,Փոխանցում ընկերոջը, Ավտոկայանատեղիի վճարում։ Թարմացվել է գույքահարկի վճարման ինտերֆեյսը, ինչի արդյունքում հաճախորդները կարող են. • Կատարել գույքահարկի պարտավորությունների պարզ որոնում եւ ընտրություն,• Վճարում կատարել մեկ քայլով, որի արդյունքում խմբային վճարման դեպքում յուրաքանչյուր գույքի համար ձեւավորվում է առանձին անդորրագիր։ • Անվտանգության ապահովման նպատակով PIN կոդի փոփոխության ժամանակ ավելացվել է OTP-ի մուտքագրման պահանջը:• Իսկ Ձեր ֆինանսների անվտանգությունը կապահովվի «trusted device»-ի շնորհիվ. սա գաջեթն է (սմարթֆոն կամ պլանշետ), որը բանկի համակարգի կողմից ճանաչվում է որպես վստահելի եւ ապահով` հաճախորդի կողմից իր բանկային հաշիվ մուտք գործելու եւ Converse Mobile հավելվածով ֆինանսական գործարքներ կատարելու համար: Դա, որպես կանոն, այն գաջեթն է, որով հաճախորդը հիմնականում մուտք է գործում մոբայլ հավելված:Բանկից հայտնել են, որ այս տեխնոլոգիայի շնորհիվ, եթե անգամ զեղծարարները հասանելիություն ստանան հաճախորդների անձնական ու բանկային տվյալներին, չեն կարողանա մուտք գործել Ձեր Converse Mobile:«Հավելվածի թարմացումները լինելու են շարունակական եւ միտված են լինելու հավելվածի օգտատերերին թվային համապարփակ ծառայությունների մատուցմանը լավագույն ֆինանսական փորձառությամբ ապահովելու նպատակով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1763