KPMG Հայաստանում կրճատումներ չի անելու

27.01.2009 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է KPMG խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին` ՌԴ-ում եւ ԱՊՀ երկրներում  ավագ գործընկեր Էնդրյու Քրենստոնի գլխավորությամբ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են կառավարության մամլո ծառայությունում, Էնդրյու Քրենստոնը ներկայացրել է Հայաստանում KPMG գործունեությունն ու առաջիկա ծրագրերը:  Նշելով, որ ընկերությունը Հայաստանում իր գրասենյակը հիմնել է 1997թ.-ին, նա շնորհակալություն է հայտնել Հայաստանում բարենպաստ  գործարար միջավայրի ստեղծման համար, ինչը հնարավորություն է տալիս KPMG-ին ընդլայնելու եւ զարգացնելու իր բիզնեսը Հայաստանում:

Էնդրյու Քրենստոնը տեղեկացրել է, որ  ընկերությունն այսօր  արդեն ՀՀ-ում ունի մոտ 100 աշխատակից, որոնց թիվը, համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի պայմաններում անգամ, կրճատելու մտադրություն չունի:

Դիտում՝ 12266
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW