ԱրմՍվիսԲանկը hրապարակել է Կլիմայական անցումային պլան

01.07.2025 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրմՍվիսԲանկ #Կլիմայական անցումային պլան
ԱրմՍվիսԲանկը պաշտոնապես հրապարակել է իր առաջին Կլիմայական անցումային պլանը՝ ներկայացնելով բանկի կլիմայական փոփոխություններին արձագանքելու առաջին համալիր ռազմավարական փաստաթուղթը: 

Բանկից հայտնել են, որ փաստաթուղթը համահունչ է Փարիզի համաձայնագրի նպատակներին եւ ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ (մինչեւ 2050թ.) ռազմավարությանը։

«Անցումային պլանը համահունչ է գլոբալ զարգացող կարգավորող շրջանակներին, ներառյալ՝ IFRS S2 ստանդարտին, որի միջոցով բանկը շարունակում է հետեւողական քայլեր ձեռնարկել՝ նպաստելով ֆինանսական կայունությանը Հայաստանում։ 

ԱրմՍվիսԲանկը հանդիսանում է Հայաստանում առաջին ֆինանսական կառույցը, որը հրապարակել է կլիմայական անցման առանձին եւ ամբողջական պլան»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Պլանը ռազմավարական գործիք է, որը կլիմայական երկարաժամկետ նպատակները վերածում է իրագործելի եւ գիտականորեն հիմնավորված գործողությունների՝ հենվելով, ռիսկերի կառավարման, հստակ պատասխանատվության եւ արդյունավետ կառավարման մեխանիզմների վրա։

Պլանի հիմնական ուղղություններն են՝

  •     Բանկի կորպորատիվ ածխածնային հետքի կրճատում
  •     Կլիմայական ռիսկերի ինտեգրում բիզնես ռազմավարության մեջ
  •     Կանաչ ֆինանսական լուծումների զարգացում եւ նորարարություն

Նշվում է, որ փաստաթուղթը մշակվել է՝ հիմնվելով կլիմայական ռիսկերի, հնարավորությունների եւ ածխածնային արտանետումների ծավալների վերաբերյալ համապարփակ վերլուծության վրա։ Այն հիմք է ստեղծում վերհանելու այն առաջնահերթ ոլորտները, որտեղ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողություններն առավել անհրաժեշտ են։ Բանկը նախանշել է քայլեր կլիմայական տվյալների համակարգերի, կառավարման կառուցվածքների եւ գործառնական գործընթացների ամրապնդման ուղղությամբ՝ կլիմայական հուսալի եւ արդյունավետ նպատակներ իրականացնելու նպատակով:

Պլանը մշակվել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից ֆինանսավորվող եւ NDC Գործընկերության միջոցով իրականացվող Greening Financial Systems in Armenia տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում եւ իրականացվել է DAI ընկերության առաջնորդությամբ։

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

ԱրմՍվիսԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 4301
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW