FacePass-AMIO դեմքի նորարարական վճարաեղանակը հասանելի է նոր հասցեներում

12.06.2025 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#FacePass-AMIO
FacePass-Amio դեմքի բիոմետրիկ ինֆորմացիայի վրա հիմնված վճարաեղանակը դառնում է ավելի հասանելի, այժմ դեմքով վճարման փորձառություն կարող եք ունենալ ավելի շատ հասցեներում։

Բացի նորարարական փորձառությունը, դեմքի բիոմետրիկ համակարգով վճարողները կստանան 10% զեղչ հենց գնման պահին, որը կգումարվի խանութներում արդեն իսկ գործող զեղչերին:

Այս հասցեներում առկա է FacePass-AMIO վճարատեսակը.

●    Երեւան Մոլ (Արշակունյաց պողոտա 3) Time եւ Pandora խանութներ
●    Դալմա Գարդեն Մոլ (Ծիծեռնակաբերդի խճուղի 3) Time եւ Pandora խանութներ
●    Ռիո մոլ (Վահրամ Փափազյան փողոց 8) Time խանութ
●    Հյուսիսային պողոտա 5, Time եւ Tous խանութներ
●    Մեգա Մոլ (Գայի պող․ 16) Time խանութ

Նշվում է, որ մեկ ամսվա ընթացքում նույն հաճախորդին տրամադրվող 10% զեղչի գումարը չի կարող գերազանցել 10.000 դրամը։

FacePass-AMIO դեմքի վճարման եղանակով վճարելու հնարավորություն ունենալու համար անհրաժեշտ է ընդամենը 1 անգամ մուտք գործել գրանցման համակարգ, ստեղծել օգտահաշիվ` անցնելով պարզեցված գրանցման գործընթաց, կցել ձեր Mastercard-ը եւ վայելել ամենանորարարական վճարման տեսակը: Գրանցումն ամբողջովին անվճար է: Գրանցման հղում՝ FacePass-AMIO:

Բանկից հիշեցնում են, որ ի տարբերություն վճարման արդեն տարածված մեթոդների, FacePass-AMIO վճարատեսակով վճարելիս պետք չէ կանխիկ գումար, ֆիզիկական քարտեր եւ նույնիսկ հեռախոս: Վճարման համար բավարար է միայն ձեր դեմքը։

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1669
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW