Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գնի աճի տեմպերի դանդաղման միտումներ։«Եկամտահարկի վերադարձի աստիճանական դադարեցման եւ անշարժ գույքի պահանջարկի հնարավոր հագեցվածության պայմաններում այս շուկայում ակտիվության հետագա դանդաղումը համարում ենք հնարավոր»,- ներկայացնելով 2024-ի ֆինանսական կայունության հաշվետվությունը՝ ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահը:Նրա խոսքով՝ վերջին տարիներին «շինթույլտվությունների եւ բնակարանային շինարարության բարձր աճը, զուգակցված անշարժ գույքի շուկայում պահանջարկի հնարավոր հագեցման եւ հետագա հնարավոր նվազման միտումների հետ, կարող է ստեղծել անշարժ գույքի շուկայի ավելցուկային առաջարկի ձեւավորման ռիսկեր»։ «Միեւնույն ժամանակ, շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մեծածավալ աճը կարող է ոլորտում նախագծերի ֆինանսավորման աղբյուրների հնարավոր փոխարինման, պարտքային բեռի եւ դրանից ածանցված վարկային ռիսկերի կուտակման ազդակ հանդիսանալ»,- ասել է Մարտին Գալստյանը: Tweet Դիտում՝ 2105