Ակբա բանկը եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2025թ. անվճար ծրագիրը:Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կկարողանան Ակբա բանկի եւ NABU հայաստանյան մասնաճյուղի համատեղ ֆինանսական եւ տեխնիկական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում եւ անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները: «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2025թ. մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչեւ սույն թվականի հունիսի 15-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը: Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս։Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 599949 հեռախոսահամարին:Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու եւ ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ.-ից մեկնարկել է Ակբա բանկի եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը:Միայն հայկական սերտիֆիկացման համար կտրամադրվի պահանջվող ֆինանսավորման կեսը, իսկ բոլոր տեսակի օրգանական սերտիֆիկացումների համար տրամադրվելիք աջակցության առավելագույն չափը կկազմի 400,000 դրամ։ Սերտիֆիկացման ընդհանուր արժեքի մնացած մասը պետք է հոգա շահառուն։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 2264