Հայաստանում շահագործման է հանձնվել առաջին խոշոր արդյունաբերական արեւային էլեկտրակայանը

15.05.2025 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մասրիկ-1» #արեւային էլեկտրակայան
Գեղարքունիքի մարզում շահագործման է հանձնվել առաջին խոշոր արդյունաբերական արեւային էլեկտրակայանը՝ «Մասրիկ-1»-ը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ) հատնել են, որ արեւային էլեկտրակայանի նախագծային հզորությունը 55 Մվտ է, իսկ տարեկան էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ շուրջ 24 միլիոն կՎտ/ժ։

ՀԾԿՀ-ի ընդունած որոշումներով «ԷֆԱրՎի Մասրիկ» ընկերության «Մասրիկ-1» արեւային կայանը անցել է էլեկտրական էներգիայի արտադրության փուլ եւ ստացել սակագին։

««Մասրիկ-1»-ը ոչ միայն կարեւոր ներդրում է էներգետիկ ոլորտում, այլեւ Հայաստանի՝ վերականգնվող եւ մաքուր էներգիայի աղբյուրների զարգացման առանցքային բաղադրիչն է»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2067

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW