2025 թվականի ապրիլի 25-ին ՍԻԼ Ինշուրանս ԱՓԲԸ-ն ոչ միայն նշեց իր 25-ամյակը, այլեւ ներկայացավ թարմ՝ լիովին նորացված բրենդով։ Հոբելյանական միջոցառումը կայացավ Գառնիի տաճարի տարածքում՝ համախմբելով ընկերության գործընկերներին, ղեկավար կազմին ու երկարամյա հաճախորդներին։Միջոցառման ընթացքում հրապարակվեց ընկերության նոր կարգախոսը՝ «Պլանավորելու ազատություն», որն ընդգծում է այն գաղափարը, որ ապահովագրված լինելը նշանակում է ազատ լինել՝ ապագան վստահորեն պլանավորելու հնարավորություն ունենալ։ «Նոր լոգոն, գույներն ու բովանդակությունը ստեղծված են՝ ի պատասխան ժամանակի պահանջներին, հաճախորդների ակնկալիքներին եւ թվային դարաշրջանի մարտահրավերներին»,- նշված է ընկերության հաղորդակցության մեջ։«Վերաբրենդավորումը մեզ համար պարզապես արտաքին փոփոխություն չէ։ Դա մեր ճանապարհային քարտեզն է՝ դեպի ավելի նորարարական, հասանելի ու վստահելի ծառայություններ»,- ասել է ՍԻԼ Ինշուրանսի գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը: Tweet Դիտում՝ 2379