IDBank. Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվել

13.05.2025 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #զեղծարար
Զեղծարարները, ցավոք, անընդհատ զարգացնում են իրենց սխեմաներն ու առավել «հնարամիտ» տարբերակներ գտնում՝ կորզելու մարդկանց էլեկտրոնային դրամապանակի գաղտնաբառերն ու քարտերի տվյալները․ դրանցից մեկը եւ այժմ շատ տարածվածը հեռախոսազանգերն են։

IDBank-ը ներկայացնում է, թե ինչ տարբերակով են աշխատում կեղծ հեռախոսազանգերը:

Հաճախ այն զեղծարարները, որ դեռ «հմտացած» չեն նման խարդախություններում, զանգահարում են շատ տարբեր երկրների հեռախոսահամարներից, ինչն արդեն իսկ կարեւոր ազդակ է՝ զանգին չպատասխանելու եւ զգոն լինելու համար։

Կան նաեւ զեղծարարների խմբեր, որ կարողանում են կեղծել հայկական հեռախոսահամարները, ընդհուպ ձեր բանկի հեռախոսահամարը։ Եթե հեռախոսում գրանցել եք ձեր բանկի հեռախոսահամարը, զանգի պահին էկրանին կտեսնեք անգամ բանկի անունը, բայց պետք է զգոն լինել եւ չտրամադրել անձնական ոչ մի տվյալ։

Երբ պատասխանում եք հեռախոսազանգին, իբր բանկի աշխատակից ներկայացած անձը սկսում է ձեզ համոզել՝ ասելով․ «Հիմա ձեր հաշիվները կոտրել են, զեղծարարները փորձում են գումար կորզել կամ վարկ ձեւակերպել, իսկ մենք փորձում ենք կանխել դա, դրա համար անհրաժեշտ է՝ մեզ փոխանցեք բանկային քարտի դիմացի եւ հետեւի տվյալները, հավելվածի գաղտնաբառը», կամ կարող են ասել, որ հիմա ձեր հեռախոսին ուղարկված կոդը պիտի ասեք, սակայն պարզ է, որ դա վարկի ձեւակերպումը հաստատելու կոդն է, ինչը նրանց հայտնելուց հետո ձեր անունով միանգամից վարկ կձեւակերպվի։

Բանկի հեռախոսահամարով զանգահարելը վստահություն է ներշնչում, բայց նման պարագայում անպայման պիտի անջատեք զանգը ու ինքներդ կապվեք ձեր բանկի հետ՝ ճշտելով՝ արդյոք նրանք էին զանգահարել։

Միշտ պետք է հիշել՝ ոչ մի բանկի աշխատակից երբեք ձեզնից նման խիստ անձնական տվյալներ չի հարցնի՝ բանկային քարտի տվյալներ, SMS-ով ուղարկվող կոդ, էլեկտրոնային դրամապանակի գաղտնաբառ եւ այլն։

IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 8581
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW