Իրան մեկնող ռուսաստանցիներն այժմ կարող են իրանական տերմինալներում վճարել՝ օգտագործելով անհպում վճարման տեխնոլոգիա (NFC) ունեցող ռուսական «Միր» քարտեր եւ սմարթֆոններով՝ Mir Pay հավելվածի միջոցով։ Իրանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թեհրանում հաջողությամբ ավարտվել է ռուսական «Միր» եւ իրանական Shetab վճարային համակարգերի ինտեգրման երկրորդ փուլը։ «Ներկայում Իրանի վճարային ցանցում հասանելի են NFC վճարումները, այդ թվում՝ փոքր գնումներ՝ առանց PIN կոդ մուտքագրելու։ Այս գործառույթը ներդրվել է նաեւ Mir Pay հավելվածի միջոցով վճարումների համար՝ Shetab եւ «Միր» ցանցերի ինտեգրման շրջանակում: Ռուս զբոսաշրջիկներն ու ձեռնարկատերերը կարող են գնումներ կատարել որոշակի մանրածախ առեւտրի կետերում՝ օգտագործելով Android համակարգով աշխատող սմարթֆոններ։ Ռուսական քարտերի տերերը կկարողանան փոքր գործարքներ կատարել Mir Pay-ի միջոցով Shaparak տերմինալներում՝ առանց PIN կոդ մուտքագրելու, մինչդեռ խոշոր գործարքների համար անհրաժեշտ կլինի PIN կոդ մուտքագրել», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է Իրանի Կենտրոնական բանկի հայտարարության մեջ։ Tweet Դիտում՝ 3385