Ակբա Լիզինգը զգալիորեն ավելացրել է տնտեսության իրական հատվածում ներդրումների ծավալը

20.04.2025 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա Լիզինգ #Leasing Expo 2025
Ակբա Լիզինգի գործընկերությամբ մեկնարկել է Leasing Expo 2025-ը։ Ընդամենը երեք օր՝ ապրիլի 18-ից 20-ը, Ակբա Լիզինգն ու գործընկերներն էքսպոյի բոլոր այցելուներին կներկայացնեն հատուկ եւ բացառիկ առաջարկներ:

Ակբա Լիզինգը մատակարարների հետ համագործակցությամբ  առաջարկում  է բացառիկ զեղչեր, գնման առաջին տարիների համար նախատեսված անվճար կասկո ապահովագրություն, հատուկ նվերներ ու մի շարք այլ առավելություններ:  

«Լիզինգ էքսպոյի շրջանակում  մեր  մատակարարների հետ ներկայացնում ենք բացառիկ  առաջարկներ, որոնք  այլ  հավասար   պայմաններում   երբեւիցե   չեն  եղել  Հայաստանում»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։

«Ակբա Լիզինգը Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է, այն ներկայացնում է ֆինանսական լուծումներ, որոնք իրական փոփոխություն եւ աճ են բերում բիզնեսներին եւ ընդհանուր առմամբ մեր երկրի տնտեսությանը»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։

Վերջին հինգ տարիների ընթացքում Ակբա Լիզինգը զգալիորեն ավելացրել է տնտեսության իրական հատվածում ներդրումների ծավալը՝ շուրջ 220 միլիարդ ՀՀ դրամ ուղղելով փոքր, միջին եւ խոշոր բիզնեսների կայուն զարգացմանը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Դիտում՝ 1544
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW