Ամիօ բանկը մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։Միջոցառման ընթացքում Ամիօ բանկը ներկայացրել իր «AMIO-ՄՓՄՁ Աջակցում» վարկը՝ 11․5% շահավետ տոկոսադրույքով։ Այն նախատեսված է բիզնեսի ընթացիկ կարիքների եւ բիզնեսում ներդրումների ֆինանսավորման համար՝ այսպիսով ապահովելով բիզնեսներին երկարաժամկետ եւ հարմարավետ ֆինանսավորման հնարավորություն։Բանկից հայտնել են, որ համաժողովը մեկ հարթակում էր համախմբել տեղական եւ միջազգային ֆինանսական կառույցների, գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաեւ ՓՄՁ վարկառուների՝ քննարկելու փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման ներկա հնարավորություններն ու ապագա զարգացումները։«Միջոցառումը նպաստել է մասնակիցների միջեւ փորձի փոխանակմանը, նոր համագործակցությունների ձեւավորմանն ու ոլորտի հիմնախնդիրների բացահայտմանը։Ամիօ բանկը շարունակում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին՝ կարեւորելով ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ու հարմարեցված լուծումների առաջարկը տեղական բիզնեսի համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2005