Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ` կայունացնող վարկ ստանալու համար
23.01.2009 | 09:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հաստատել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կայունացնող վարկ ներգրավելու ուղղությամբ բանակցություններ է վարում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Դավթյանը Reuters-ի հետ հարցազրույցում ասել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի, Զարգացման ասիական բանկի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ հետ «մի քանի հարյուր միլիոն դոլար» ընդհանուր գումարի կայունացնող վարկ ներգրավելու ուղղությամբ:
«Մենք խնդրել ենք մեր հիմնական ֆինանսատնտեսական գործընկերներին լրացուցիչ արտասահմանյան օգնություն տրամադրել, որպեսզի պատրաստ լինենք համաշխարհային ճգնաժամի հնարավոր ազդեցությումը չեզոքացնելուն»,- ասել է նախարարը:
Տիգրան Դավթյանի խոսքերով, ստացված միջոցները կուղղվեն հայաստանյան տնտեսությանը, մասնավորապես՝ փոքր եւ միջին բիզնեսին օժանդակելուն: Նախարարը ճշտել է, որ «Համաշխարհային բանկի, Զարգացման ասիական բանկի եւ Ռուսաստանի հետ բանակցություները մոտենում են ավարտին»՝ հավելելով, որ շարունակվում են բանակցությունները ՎԶԵԲ-ի հետ:
Հունվարի 22-ին Ռուսաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինն ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին կայունացնող վարկ տրամադրելու խնդրանքով՝ համաշխարհային ճգնաժամի հետեւանքները մեղմելու նպատակով: «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում Հայաստանի հետ»,- ասել էր նա:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: