Անշարժ գույքի գների անկումն էական ազդեցություն չի ունենա բանկերի վրա, կարծում է ԿԲ փոխնախագահը

22.01.2009 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում անշարժ գույքի գների անկումն էական ազդեցություն չի ունենա բանկերի վրա, այսօր Երեւանում հայարարել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Վաչե Գաբրիելյանը դա բացատրել է շինարարության ոլորտում ՀՀ բանկերի ոչ զգալի մասնակցությամբ, ինչպես նրանց կշռադատված եւ զգուշավոր վարկային քաղաքականությամբ:

ԿԲ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանում անշարժ գույքի գները էապես չեն կրճատվի:

“Անկասկած, այդ շուկայում նկատելի է գործարքների թվի նվազում, սակայն դա չի ազդի իրացվելիության, վճարունակության եւ նույնիսկ բանկերի շահութաբերության վրա”,- ասել է Վաչե Գաբրիելյանը:

Դիտում՝ 10004
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW