Ֆասթ Բանկն առաջարկում է 10.50% տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն
20.03.2025 | 10:54 Գլխավոր էջ / Նորություններ /


Ֆասթ Բանկի հաճախորդները կարող են ավանդ ներդնել դրամով` 10.50% տոկոսադրույքով (եկամտաբերությունը՝ 10․24-10.49%), ԱՄՆ դոլարով՝ 6% անվանական տոկոսադրույքով (եկամտաբերությունը` 5․90-6․00%), եվրոյով՝ 5% անվանական տոկոսադրույքով (եկամտաբերությունը՝ 4․94-5․00%):
Ֆասթ Բանկից հայտնել են, որ ավանդի ներդրման համար սահմանվող նվազագույն գումարը 50 000 ՀՀ դրամ է, այլ արժույթներով՝ 100 ԱՄՆ դոլար եւ 100 եվրո։ Ավանդատուներն ավանդը կարող են բացել եւ համալրել ինչպես Ֆասթ Բանկի հավելվածով, այնպես էլ բանկի բոլոր մասնաճյուղերում։ Ֆասթ Բանկի ավանդատուների տոկոսագումարները վճարվում են ավանդի ժամկետի ավարտին կամ ամսական պարբերականությամբ։ 10.50% անվանական տոկոսադրույքը գործում է ավանդի ժամկետի ավարտին վճարման դեպքում։
Ավանդ ներդնելիս բանկի հաճախորդները կարող են նվեր ստանալ Ֆասթ Բանկի առանց տարեկան սպասարկման վճարի ԱկնՔարտ: Առաջարկը հասանելի է նաեւ արդեն իսկ ավանդ ներդրած հաճախորդներին։ 500 հազարից մինչեւ 5 միլիոն ՀՀ դրամ կամ այս գումարին համարժեք արտարժույթով ավանդ ներդրած հաճախորդները կստանան Visa Classic կամ Arca Classic ԱկնՔարտ, 5-20 միլիոն ՀՀ դրամ կամ այս գումարին համարժեք արտարժույթով ավանդ ներդրած ավանդատուները ձեռք կբերեն Visa Gold ԱկնՔարտ, 20-50 միլիոն ՀՀ դրամ կամ այս գումարին համարժեք արտարժույթով ներդրում կատարած ավանդատուները՝ Mastercard World, իսկ 50 միլիոն ՀՀ դրամից ավելի կամ դրան համարժեք արտարժույթով ավանդ ունեցող անձինք ձեռք կբերեն ամենաբարձր դասի Visa Infinite կամ Mastercard World Elite ԱկնՔարտ:
Նշվում է, որ Ֆասթ Բանկի ավանդային պորտֆելը նախորդ տարում աճել է 330%-ով՝ կազմելով ավելի քան 113 մլրդ ՀՀ դրամ։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ եւ արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Վերջին լուրեր
21.03.2025 | 19:31 Նորություններ
ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
21.03.2025 | 17:12 Նորություններ
21.03.2025 | 16:10 Նորություններ
PayLink. Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: