Նելլի Քոչարյան. Առեւտրի ֆինանսավորման ոլորտում բանկերը պետք է դառնան վստահելի գործընկերներ

17.03.2025 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Նելլի Քոչարյան
Մարտի 13-14-ը Թբիլիսիում կայացել է «Navigating Trade Finance: Building Awareness for Accessibility» տարածաշրջանային համաժողովը:

EBRD TFP, FCI եւ ICC Georgia-ի համատեղ տարածաշրջանային այս կարեւոր միջոցառումը համախմբել էր ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետներին՝ մասնավոր հատվածի համար առեւտրի ֆինանսավորման գործիքների հասանելիության բարելավման ուղիները քննարկելու նպատակով:

Համաժողովին մասնակցել եւ «Current Barriers to Accessing Domestic and International Trade Finance» պանելային քննարկմանը Կոնվերս Բանկի փորձառությունն է ներկայացրել նաեւ բանկի ֆինանսական հաստատությունների եւ միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:

Նա ներկայացրել է Հայաստանում առեւտրի ֆինանսավորման ներկա վիճակը, առկա խոչընդոտները, անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին: Նա ընդգծել է, որ «ներկայում, երբ արագ փոփոխվող աշխարհում ձեւավորվում են մատակարարման նոր շղթաներ, տեղական բիզնեսի համար հրամայական է դառնում գործընկերային նոր հարաբերությունների ստեղծումը, արագ կողմնորոշվելու ունակությունն ու ճկունությունը»:

«Գլոբալ առեւտրի պայմանների փոփոխությունների ժամանակ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բիզնեսը պետք է մանրակրկիտ գնահատի առեւտրային ռիսկերը, դիվերսիֆիկացնի մատակարարման շղթաները՝ դիտարկելով նաեւ այլընտրանքային շուկաները: Այս համատեքստում մեծանում է բանկերի դերը, որոնք, դառնալով վստահելի գործընկեր, կարող են առաջարկել ռիսկերի մեղմման սմարթ լուծումներ»,- նշել է Նելլի Քոչարյանը:

Բանկի Կորպորատիվ հաճախորդների ֆինանսավորման վարչության պետ Ժաննա Ավետիսյանը նույն միջոցառման շրջանակում մասնակցել է հարցազրույցի, որի նպատակն էր վեր հանել Հայաստանում ֆակտորինգի զարգացման հնարավորությունները եւ նախապայմանները:

«Կոնվերս Բանկն առաջարկում է բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմ՝ սկսած վարկերից, ֆակտորինգից ու ակրեդետիվներից մինչեւ ֆինանսավորման բարդ սխեմաներ: Բանկի կողմից ներկայում քայլեր են ձեռնարկվում լավագույն լուծումները եւ միջազգային փորձառությունը Հայաստանում ադապտացնելու, ֆակտորինգի ճանաչելիության բարձրացման եւ համապատասխանաբար պահանջարկի ավելացման ուղղությամբ»,- ասել է նա:

Նշվում է, որ առեւտրի ֆինանսավորման խրախուսման տեսանկյունից բանկի ներկայացուցիչները մատնանշել են փոխգործակցության եւ թվայնացման կարեւորությունը, այդ թվում՝ թափանցիկությունը, ֆինանսավորման եւ ռիսկերի կառավարման ամուր մեխանիզմների ներդրումը, ինչը կարող է կարեւոր հիմնասյուն դառնալ Հայաստանում բիզնեսի հետագա զարգացման համար:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 1370
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW