Ֆուտբոլասերներին Թբիլիսիում սպասվում են Mastercard-ի ճամփորդական բացառիկ առավելությունները

14.03.2025 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Mastercard #ՈւԵՖԱ #Ազգերի լիգա
Մարտի 23-ին Վրաստանի ազգային հավաքականը «Դինամո Արենա»-ում կհանդիպի Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024-2025 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում։

Անկախ նրանից՝ այցելելու եք Վրաստան ձեր թիմին աջակցելու համար, թե պարզապես ցանկանում եք շրջել քաղաքում եւ ուսումնասիրել այն, Mastercard-ն ունի բացառիկ ճամփորդական առավելություններ՝ ձեր ճամփորդությունը Վրաստանում ավելի շահավետ դարձնելու համար:

Ճամփորդեք օդանավակայանի հարմարավետ Bene Exclusive տաքսիներով

Հայաստանից Թբիլիսի ժամանած Mastercard քարտապանները կարող են օգտվել օդանավակայանի Bene Exclusive տաքսիներից եւ ստանալ 20% զեղչ՝ ներառյալ բիզնես դասի տրանսֆերները: Բացի այդ, ստացեք 1GB նվեր mobineX-ից, որը կօգնի ձեզ կապի մեջ լինել ողջ ընթացքում:

Որտե՞ղ մնալ Թբիլիսիում․ Mastercard-ի բացառիկ զեղչեր հյուրանոցներում

Ստացեք առավելագույն զեղչեր քաղաքի լավագույն հյուրանոցներից մի քանիսում ՝

Museum Hotel - Բուտիկ հյուրանոց Museum Hotel-ը գտնվում է հին Թբիլիսիի սրտում, այն առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ, ռեստորանով եւ բարով: Հյուրանոցի ամբողջ տարածքում առկա է անվճար WiFi։

Ստացեք 15% զեղչ Museum Hotel-ում՝ վճարելով Հայաստանում թողարկված Mastercard քարտով (առաջարկը գործում է միայն տեղում վճարում կատարելու դեպքում)։

Pullman Tbilisi Axis Towers – Վայելեք շքեղ հանգիստ Pullman Tbilisi Axis Towers-ում, որը գտնվում է նշանավոր Axis Twin Towers-ում: Այն կատարյալ ընտրություն կլինի ժամանակակից ոճը նախընտրող ճանապարհորդների համար:

Ստացեք 10% զեղչ՝ վճարելով Հայաստանում թողարկված ցանկացած տեսակի Mastercard քարտով (առաջարկը գործում է միայն տեղում վճարում կատարելու դեպքում):

Radisson Blu Tbilisi - Մայրաքաղաքի ամենանշանավոր հյուրանոցներից մեկը՝ Radisson Blu Tbilisi-ն առաջարկում է պրեմիում կացարաններ՝ քաղաքի հիասքանչ տեսարանով եւ բարձրակարգ սպասարկումով: Հայաստանում թողարկված Mastercard քարտապանների համար գործում է 20% զեղչ Radisson Blu Tbilisi-ում (առաջարկը գործում է ինչպես տեղում, այնպես էլ առցանց վճարում կատարելու դեպքում)։

Ստացեք զեղչեր Mastercard-ով Թբիլիսիի լավագույն ռեստորաններում

Դուք կարող եք օգտվել Mastercard-ի զեղչային առաջարկից՝ անկախ նրանից՝ ունեք հիանալի ընթրիք վայելելու, թե գեղեցիկ տեսարանը մեկ բաժակ խմիչքով վայելելու տրամադրություն՝

Museum Hotel Lobby Bar – Ստացեք 15% զեղչ խմիչքների եւ խորտիկների համար ոճային Museum Hotel Lobby Bar-ում: Իր ջերմ եւ ոճային մթնոլորտով, այն հիանալի վայր է քաղաքը մեկ օր ուսումնասիրելուց հետո հանգստանալու համար: Անկախ նրանից՝ դուք կոկտեյլի սիրահար եք, թե վայելում եք թեթեւ ուտեստ, բարն առաջարկում է հարմարավետ եւ էլեգանտ միջավայր (առաջարկը գործում է միայն տեղում վճարումների համար):

Sirajkhana – Պարտադիր այցելելու վայր է այն ճամփորդողների համար, որոնք սիրում են գինի եւ իսկական վրացական խոհանոց։ Վրացական եւ պարսկական համերի միաձուլմամբ այն կատարյալ վայր է փոքր եւ մեծ հավաքույթների համար: Ստացեք 15% զեղչ՝ վճարելով Հայաստանում թողարկված Mastercard քարտով (առաջարկը գործում է միայն տեղում վճարում կատարելու դեպքում)։

Weather Report Sky Bar (Pullman) – Weather Report Sky Bar-ը Թբիլիսիի ամենաբարձր բարն է, որը գտնվում է նշանավոր Axis Towers աշտարակի 37-րդ հարկում, որն ունի գեղեցիկ տեսարան դեպի քաղաք եւ առաջարկում է կոկտեյլների, սուշիի եւ տապասների մեծ տեսականի։ Ստացեք 10% զեղչ՝ վճարելով Հայաստանում թողարկված ցանկացած տեսակի Mastercard քարտով (առաջարկը գործում է միայն տեղում վճարում կատարելու դեպքում)։

Dumas Restaurant (Pullman) – Ֆրանսիական խոհանոցով ոգեշնչված վայր՝ բաց խոհանոցի կոնցեպտով եւ գինիների լայն տեսականիով, որտեղ ներկայացված են ինչպես ֆրանսիական, այնպես էլ վրացական գինիներ: Ստացեք 10% զեղչ՝ վճարելով Հայաստանում թողարկված ցանկացած տեսակի Mastercard քարտով (առաջարկը գործում է միայն տեղում վճարում կատարելու դեպքում)։

Որտե՞ղ համտեսել եւ գնել գինի

8000 Vintages –Այն զբոսաշրջիկները, որոնք սիրում են գինի եւ ցանկանում են փորձել վրացական համեղ սնեքեր, պարտադիր պետք է այցելեն այս վայրը։ Ինչպես նաեւ կարող են գնել նվեր գինի իրենց սիրելիների համար, չէ՞ որ գինի նվիրելը միշտ լավ գաղափար է։ Ստացեք 10% զեղչ՝ վճարելով Հայաստանում թողարկված ցանկացած տեսակի Mastercard քարտով (առաջարկը գործում է միայն տեղում վճարում կատարելու դեպքում)։

Ստացեք առավելագույնը ձեր ճամփորդությունից Mastercard-ի հետ

Մինչ դուք կերկրպագեք ձեր թիմին, ուսումնասիրեք նաեւ Թբիլիսիի պատմական փողոցները եւ վայելեք համաշխարհային դասի ճաշատեսակներ, թույլ տվեք Mastercard-ին ձեր փորձառությանն ավելացնել ճամփորդական առավելություններ եւ բացառիկ զեղչեր:

Ամրագրեք ձեր ուղեւորությունը, վճարեք Mastercard-ով եւ վայելեք լավագույնը, որ առաջարկում է Թբիլիսին։

Իմանալ ավելին ՝ https://mastercard-benefits.com/#georgia
Դիտում՝ 506
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW