ՎԶԵԲ-ը հրապարակել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

27.02.2025 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Հայաստան #ՀՆԱ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2025 թվականին վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը մինչեւ 3,2% այն երկրներում, որտեղ ծրագրեր է իրականացնում:

Տարածաշրջանի տնտեսության վիճակի մասին ՎԶԵԲ զեկույցում նշվում է, որ սա կանխատեսման 0,3 տոկոսային կետով նվազում է նախորդ տարվա սեպտեմբերի ակնկալիքների համեմատ։

2026 թվականին տնտեսական աճը ՎԶԵԲ կանխատեսմամբ՝ պետք է հասնի 3,4%-ի։

ՎԶԵԲ-ի գնահատմամբ՝ Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) ՀՆԱ-ն կաճի 3,6%-ով՝ նախորդ տարի 3,9%-ով աճելուց հետո։

«Սա նշանակում է կանխատեսման կրճատում 0,5 տոկոսային կետով։ 2026 թվականին բանկը կանխատեսում է 4,3% աճ»,- ասվում է ՎԶԵԲ կանխատեսման մեջ:
Դիտում՝ 9142

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW