Թրամփի եւ Պուտինի հեռակա «զրույցը» մաքսատուրքերի վերաբերյալ

25.02.2025 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ /
ԱՄՆ-ի վարչակազմը կշարունակի նոր մաքսատուրքեր սահմանել իր առեւտրային գործընկերների համար՝ «ժամանակացույցին համապատասխան»։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո։

«Մեզ շատ վատ էին վերաբերվում շատ երկրներ, ոչ միայն Կանադան եւ Մեքսիկան: Ես դատապարտում եմ մեր նախկին ղեկավարությանը դա թույլ տալու համար», - նշել է նա:

Փետրվարի 1-ին Թրամփը հրամանագիր էր ստորագրել Կանադայից, Չինաստանից եւ Մեքսիկայից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու մասին։ Չինաստանից ներմուծման համար լրացուցիչ 10% տուրքերը ուժի մեջ են մտել փետրվարի 4-ից, իսկ կանադական եւ մեքսիկական ապրանքների նոր մաքսատուրքերը մեկ ամսով հետաձգվել էին:

Թրամփը նաեւ ասել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել արտասահմանյան մեքենաների համար՝ մոտ 25% չափով։

Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է բարձր մաքսատուրքերի թեման։

«Ինչ վերաբերում է բարձր մաքսատուրքերի առեւտրային քաղաքականությանը, ապա յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ինչն է իրեն ձեռնտու, ինչը՝ ոչ։ Ես հասկանում եմ տրամաբանությունը՝ արտադրությունները բերել ձեզ մոտ, աշխատատեղեր ստեղծել, հարկային համակարգի բոլոր մակարդակներում հարկադրել հարկեր վճարել։ Բայց ինչ-որ փուլում, իհարկե, այդ գործողությունները կհանդիպեն որոշակի դժվարությունների՝ կապված գնաճային ճնշման եւ ապրանքների գների բարձրացման հետ»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Դիտում՝ 5510
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW