Ֆասթ Բանկի աջակցությամբ Բարդերի ակումբի հեղինակ կատարողներն օրերս Ազգային Տիկնիկային թատրոնում իրականացրել են բարեգործական երեկո։ Բարդերի ակումբի այս տարվա առաջին համերգի հասույթը կուղղվի «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Համերգին հնչել են Վախթանգ Հարությունյանի, Արմինե Հայրապետյանի, Էդուարդ Զորիկյանի, Լիլիթ Բլեյանի եւ այլոց կատարումները:«Շատ շնորհակալ եմ, որ Ֆասթ Բանկն իր քաղաքականության մեջ ինտեգրել է մշակութային քաղաքականությունը: Այս համերգային ծրագիրը, իհարկե, բացառություն չէ, քանի որ աջակցությունը Ֆասթ Բանկինն է: Եվ այդ աջակցությունն է, որի շնորհիվ մենք այս դահլիճում հավաքված տոմսի գումարները կկարողանանք ուղղել մշակութային երեւույթից դուրս՝ սոցիալական տարբեր խոցելիություն ունեցող հարթակներ»,- ասել է Բարդերի ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը: Ֆասթ Բանկի օժանդակությամբ կայացած միջոցառումը հնարավորություն կտա աջակցել «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի շահառու երեք երեխայի՝ իրենց շարունակական թերապիայի եւ առողջության բարելավման հարցում։«Ֆասթ Բանկը կարեւորում է ոչ միայն հեղինակ կատարողների ստեղծագործական առաջընթացն ու գործունեության իրականացումը, այլեւ հայկական հեղինակային երգի ավանդույթների պահպանումը՝ միաժամանակ մասնակից դառնալով բարեգործությանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 3466