Հայաստանի կրթական համայնքը ականատես է դառնում աննախադեպ լայնածավալ կրթական նախաձեռնության՝ «Կորիզ-Ֆիզմաթ» համադպրոցական մաթեմատիկական արշավ-մրցույթի մեկնարկին։«Կորիզ կրթական ծրագիր» ՓԲԸ-ն եւ ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, որը ճանաչվել է աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկը, այս տարվա մրցույթն իրականացնում են աննախադեպ մասշտաբով՝ Telcell-ի հովանավորությամբ։2025 թվականի «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկական արշավը լինելու է մինչ օրս անցկացված ամենամեծ մրցույթը, քանի որ այս տարի մրցույթին միացել է տեխնոլոգիական ոլորտի առաջատար Telcell ընկերությունը։ Այս համագործակցությունն ապահովում է ավելի մեծ ներգրավվածություն, մրցակցային միջավայր եւ բացառիկ հնարավորություններ հաղթողների համար, քանի որ մաթեմատիկան եղել եւ մնում է գիտության ու տեխնոլոգիայի հիմնասյունը։ Հենց այդ գաղափարով է առաջնորդվում «Կորիզ-Ֆիզմաթ» արշավը, որի նպատակն է բացահայտել եւ զարգացնել ապագա առաջնորդներին՝ խթանելով մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրությունն ու հմտությունները։Telcell-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը շեշտել է, որ կրթությունը ցանկացած հասարակության զարգացման անկյունաքարն է, եւ Telcell-ը, որպես սոցիալական պատասխանատվության բարձր գիտակցություն ունեցող ընկերություն, նպատակ ունի մատչելի եւ որակյալ կրթության միջոցով աջակցել ապագա սերնդին։ «Մաթեմատիկական կրթությունը ոչ միայն գիտելիքի փոխանցում է, այլեւ տրամաբանական մտածողության, վերլուծական հմտությունների եւ նորարարական մոտեցումների զարգացման կարեւոր գործիք։ Մենք համոզված ենք, որ այս մրցույթը կտա այն հնարավորությունը, որը կօգնի հազարավոր աշակերտների հասնել առավելագույն արդյունքների եւ դառնալ Հայաստանի ապագա տեխնոլոգիական ու գիտական առաջնորդները»,-նշել է Արտյոմ Ղազարյանը։«Կորիզ կրթական շարժման» հիմնադիր Սուրեն Ալոյանի կարծիքով՝ այս մրցույթը պարզապես մաթեմատիկայի մրցույթ չէ, այն կրթական շարժում է, որն ապացուցելու է, որ մաթեմատիկան Հայաստանի զարգացման կարեւորագույն հենասյունն է. «Telcell-ի հովանավորությամբ այս տարի մենք ստեղծում ենք ավելի լայն հարթակ՝ յուրաքանչյուր աշակերտի համար ապահովելով հավասար հնարավորություններ»:ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանի խոսքով՝ մաթեմատիկան ոչ միայն գիտելիք է, այլեւ՝ հնարավորություն։ «Մենք միշտ ձգտել ենք բացահայտել տաղանդավոր աշակերտներին, եւ այս մրցույթը մեզ եւս մեկ անգամ կօգնի գտնել ու խրախուսել լավագույններին։ Մրցույթի հաղթողներին կտրամադրվի հարցազրույցով Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց ընդունվելու արտոնություն»,-ասել է Արման Սարգսյանը։Մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ առցանց եւ առկա, իսկ եզրափակիչ փուլում կկայանա մրցանակաբաշխություն։Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր 3-12-րդ դասարանի աշակերտները եւ քոլեջի ուսանողները՝ անկախ նրանց գիտելիքների մակարդակից։ «Այն ապացուցելու է, որ մաթեմատիկան կարող է սիրել եւ սովորել յուրաքանչյուրը։Մրցույթի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում Telcell-ին՝ կրթական շարժմանը միանալու եւ մաթեմատիկայի միջոցով ապագա առաջնորդների ձեւավորմանը նպաստելու համար։ Կազմակերպիչների համոզմամբ՝ մաթեմատիկան ապագայի լեզուն է, եւ այս տարի իրենք պատրաստ են նոր բարձունքների»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:Գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել www.koreez.am«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 18271