Կոնվերս Բանկ. 0% միջնորդավճար՝ SWIFT փոխանցումների համար

11.02.2025 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #SWIFT
Կոնվերս Բանկը հանդես է գալիս միջազգային փոխանցումների աննախադեպ առաջարկով՝ 0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար:

Կոնվերս Բանկից հայտնում են, որ առաջարկը ֆինանսների արդյունավետ կառավարման եւ խնայողությունների հիանալի հնարավորություն է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների համար:

Միջազգային փոխանցումների ժամանակ 0% միջնորդավճարի կիրառման շնորհիվ նրանք ազատվում են լրացուցիչ ծախսերից (նախկինում կիրառվում էր միջինը 25.000 ՀՀ դրամի չափով սակագին), խնայում են գումար եւ ժամանակ:

Բանկի հաճախորդ հանդիսացող ռեզիդենտ ֆիզիկական անձինք, իսկ C360 փաթեթի դեպքում` բոլոր ֆիզիկական անձ հաճախորդները ու ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները, անհատ ձեռներեցներն առաջարկից կարող են օգտվել՝ կատարելով գործարքներ առցանց հարթակներում՝ Converse Mobile, Converse Business հավելվածներում, Ինտերնետ բանկինգ համակարգում կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Բանկի հաճախորդ չհանդիսացող.

-    Ֆիզիկական անձինք կարող ներբեռնել Converse Mobile հավելվածը, անցնել գրանցման հարմարավետ եւ պարզեցված գործընթացը, հեռահար կենսաչափական նույնականացման միջոցով դառնալ բանկի հաճախորդ եւ SWIFT փոխանցումներ կատարել առցանց՝ հենց հավելվածում, կամ այցելել բանկի ցանկացած մասնաճյուղ: Ի դեպ, նրանք կարող են նաեւ բաժանորդագրվել C360 փաթեթներից որեւէ մեկին եւ օգտվել համալիր բանկային ծառայություններից՝ միասնական սակագնով:

-    ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները եւ անհատ ձեռներեցները, որոնք Կոնվերս Բանկի հաճախորդ չեն, առաջարկից կարող են օգտվել՝ այցելելով բանկի մասնաճյուղ, իսկ Converse Business հավելվածի օգտատեր դառնալուց հետո՝ նաեւ առցանց:
Մանրամասն՝ այստեղ, զանգահարել 010511211 հեռախոսահամարով:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 3250
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW