S&P-ն վերանայել է Ադրբեջանի բանկային հատվածի ռիսկերի գնահատումը

03.02.2025 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ /

S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Ադրբեջանի բանկային հատվածի ռիսկերի գնահատականը՝ այն «կայունից» փոխելով «դրականի»։

Ինչպես հաղորդում է Trend-ը, դրական միտումը պայմանավորված է 2024-2026 թվականների Ֆինանսական հատվածի զարգացման ռազմավարության շրջանակներում իրականացվող ֆինանսական հաստատությունների կարգավորման եւ վերահսկողության համակարգի արդիականացման նախաձեռնություններով:

«Այս նախաձեռնությունների արդյունավետ իրականացումը կարող է զգալիորեն ամրապնդել Ադրբեջանում բանկերի կարգավորման եւ վերահսկողության համակարգը: Սակայն մենք շարունակում ենք երկրի նորմատիվային-կարգավորիչ դաշտը գնահատել որպես ավելի քիչ կայուն՝ համեմատած միջազգային չափանիշների հետ»,- ասվում է S&P Global Ratings-ի հաղորդագրության մեջ։

Դիտում՝ 9422

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW