Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը հունվարի 19-22-ին մասնակցել է ICE Barcelona 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Fast Shift-ն արդեն չորրորդ անգամն է մասնակցում ցուցահանդեսին` ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նորարար լուծումներ։«Այս անգամ Fast Shift-ը ներկայացնում է բլոկչեյն տեխնոլոգիայով հայկական առաջին էլեկտրոնային դրամապանակը։ Այցելուների հետաքրքրությունը մեծ է, ինչը ենթադրում է, որ մեր ընկերությանը հաջողվել է ստեղծել իսկապես պահանջված արտադրանք։ Այս հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում թե՛ մեր, թե՛ մեր օտարազգի գործընկերների համար ճանաչելու միմյանց եւ միմյանց աշխատանքը, ինչը համագործակցության նոր հորիզոններ է խոստանում»,- ասել է Fast Shift ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը:Նշվում է, որ միջազգային լավագույն փորձի կիրառմամբ թողարկված Fast Shift դրամապանակն օգտատերերին հնարավորություն է տալիս էլեկտրոնային փողը` AMDC-ն, շրջանառել որպես թվային ակտիվ ավելի արագ եւ ապահով վճարումներ կատարելու նպատակով։ Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով հավելված, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություն։Fast Shift վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար կարող եք անցնել հետեւյալ հղումով։Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1225