Օվերչուկ. «Ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»

29.01.2025 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ «Երեւանը գիտի՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալուն»:

«Այստեղ լուծումն ակնհայտ է. Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում ԵԱՏՄ հետ: Հակառակ դեպքում կտուժեն մեր արտադրողները ԵԱՏՄ-ում, դա ակնհայտ է»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նշել է ՌԴ փոխվարչապետը։

Նա մանրամասնել է, որ Հայաստանի համար «ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումն ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագների»։

«Մեզ համար, իհարկե, ազդանշան է, որ Եվրամիությանն անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է: Դա ակնհայտ է ցանկացած մարդու համար, ով թեկուզ մի փոքր ծանոթ է այս երկու ինտեգրացիոն ասոցիացիաների կառուցվածքին։

Այստեղ նրանք (հայկական կողմը) միանշանակ գիտեն, որ հետեւանքներն այսպիսին են լինելու, ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։
Դիտում՝ 2110

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW