ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն հայտարարում է Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի ֆինանսական նախաձեռնությանն (UNEP FI) անդամակցության մասին եւ հաստատում իր հանձնառությունը որպես ՄԱԿ-ի Պատասխանատու բանկային գործունեության սկզբունքների (PRB) ստորագրող կողմ: «Այս նշաձողը վերահաստատում է բանկի նվիրվածությունը/հավատարմությունը կայուն զարգացմանը` իր ռազմավարությունները համահունչ դարձնելով Փարիզի համաձայնագրի եւ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (SDGs):Միանալով UNEP FI-ին, որը ՄԱԿ-ի եւ ֆինանսական ոլորտի միջեւ գլոբալ գործընկերություն է, Արմսվիսբանկը զուգահեռ քայլելու է այն հեղինակավոր հաստատությունների հետ, որոնք հավատարիմ են իրենց գործունեության հիմքում կայունություն ապահովելու սկզբունքներին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Որպես «Պատասխանատու բանկային գործունեության սկզբունքների» ստորագրող կողմ` Արմսվիսբանկը պարտավորվում է.• Ռազմավարական համընթացություն. բանկի բիզնես ռազմավարությունը համապատասխանեցնել հասարակության կարիքներին` հետամուտ լինելով ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակներում եւ Փարիզյան համաձայնագրում արձանագրված տեսլականին:• Կայունության ինտեգրում. բնապահպանական եւ սոցիալական գործոնները ինտեգրել բանկի որոշումների կայացման գործընթացներում, սահմանել եւ իրագործել նպատակներ այն ոլորտներում, որտեղ ազդեցությունն ամենաէականն է:• Հաշվետվություն եւ թափանցիկություն. հրապարակայնորեն հանրությանը ներկայացնել դրա դրական եւ բացասական ազդեցությունների մասին՝ սահմանելով կատարողականի թիրախներ:• Համագործակցություն եւ նորարարություն. համագործակցել շահագրգիռ կողմերի հետ՝ կայուն զարգացման համար չափելի փոփոխություններ ապահովելու համար:Նման հավակնություններն անհրաժեշտ են համաշխարհային ճգնաժամերին դիմադրելու համար, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, բնության ոչնչացումն ու աղտոտումը եւ սոցիալական այլ խնդիրներ:«UNEP FI-ին անդամակցելը եւ Պատասխանատու բանկինգի սկզբունքներին միանալը դեպի կայունություն գնալու մեր ուղու նշանակալի քայլ է: Մենք հանձնառու ենք օգտագործել մեր ռեսուրսները, փորձը եւ գործընկերությունները՝ լուծելու գլոբալ մարտահրավերները, ինչպիսիք են` կլիմայի փոփոխությունը, անհավասարությունը եւ ռեսուրսների սպառումը, միաժամանակ խթանելով տնտեսական աճը», - ասել է Արմսվիսբանկի գործադիր տնօրեն պարոն Գեւորգ Մաչանյանը: «Տարիների ընթացքում Արմսվիսբանկը ցուցաբերել է առաջատարություն կայուն ֆինանսների ոլորտում՝ ակտիվորեն աջակցելով կանաչ ներդրումներին, վերականգնվող էներգետիկայի նախագծերին եւ էներգաարդյունավետ լուծումներին: Բանկի մասնակցությունը այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են EBRD-GEFF հայաստանյան ծրագիրը, KfW բանկի ծրագրերը եւ համակցված ֆինանսական արտադրանքի զարգացումը, ընդգծում է նրա ռազմավարական ուղղվածությունը կանաչ եւ ներառական տնտեսության զարգացմանը:Անդամակցելով PRB սկզբունքերին` Արմսվիսբանկը համագործակցելու է այլ գլոբալ ֆինանսական կառույցների հետ` կազմակերպելով փորձի փոխանակում եւ ոլորտին նպաստող գործնական առաջարկների ու նորարարական գործիքների համատեղ մշակում եւ նպաստելով ցածր ածխածնային եւ դիմացկուն տնտեսության անցմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Արմսվիսբանկի կայունության նախաձեռնությունների եւ UNEP FI-ին նրա անդամակցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կապ հաստատել +374 60 757 000 հեռախոսահամարով:Պատասխանատու բանկինգի սկզբունքների մասին հավելյալ տեղեկությունը հասանելի է այստեղ:ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ի մասինԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական հաստատություն է Հայաստանում, որը հայտնի է բանկային գործունեության նկատմամբ իր նորարարական մոտեցմամբ եւ կայուն զարգացմանն ուղղված իր հանձնառությամբ: Բանկը ակտիվորեն աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք խթանում են տնտեսական աճը` միաժամանակ անդրադառնալով բնապահպանական եւ սոցիալական մարտահրավերներին:UNEP FI-ի մասինՄիավորված ազգերի կազմակերպության բնապահպանական ծրագրի ֆինանսական նախաձեռնությունը (UNEP FI) համագործակցություն է ՄԱԿ-ի եւ համաշխարհային ֆինանսական հատվածի միջեւ՝ մասնավոր հատվածի ֆինանսավորումը կայուն զարգացման համար մոբիլիզացնելու նպատակով: UNEP FI-ն աշխատում է իր անդամների հետ՝ կայուն ֆինանսական լուծումներ ձեւավորելու եւ արդյունաբերությունը գլոբալ բնապահպանական եւ սոցիալական նպատակներին համապատասխանեցնելու համար:ԱրմՍվիսԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4597