Արդեն 8-րդ տարին անընդմեջ Evocabank-ը ճանաչվում է լավագույն թվային բանկ միջազգային հեղինակավոր ամսագիր Global Finance-ի կողմից:Բանկից հայտնում են, որ Evoca-ն տարիներ շարունակ արժանանում է միջազգային լավագույն մրցանակների հեղինակավոր ամսագրերի կողմից։ Այս ամենի գաղտնիքը բանկի՝ նորարարության եւ տեխնոլոգիայի ճիշտ համադրությունն է:Բանկը 2024-ն ամփոփել է բարձր ցուցանիշներով, ներկայացրել մի քանի նոր պրոդուկտ՝ EvocaHOME օվերդրաֆտը, Mastercard Digital քարտատեսակը եւ Հայաստանում առաջին միջազգային թվային նվեր քարտը` Mastercard Digital Gift Card-ը: Բանկը սկսել է նոր միջազգային համագործակցություններ, հովանավորել բազմաթիվ միջոցառումներ եւ ստացել մի շարք նոր մրցանակներ։«Evocabank-ն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ձգտելով դառնալ ամենանորարար եւ առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Global Finance ամսագիրը հիմնադրվել է 1987թ., այն լույս է տեսնում ավելի քան 50,000 օրինակով եւ տարածվում 193 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակը ընդգրկում է կորպորատիվ եւ ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում եւ ֆինանսական կազմակերպություններում ներդրումային եւ ռազմավարական որոշումների ընդունման համար: Ամսագրի կայքը՝ GFMag.com, առաջարկում է ֆինանսական վերլուծություններ եւ հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում աշխատանքի 36-ամյա ժառանգության վրա: Global Finance ամսագրի գլխամասը գտնվում է Նյու-Յորքում, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Global Finance ամսագիրը բանկերի եւ ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ: Tweet Դիտում՝ 1050