“Հայէկոնոմբանկը” “հաղթահարել է բոլոր փորձությունները”
16.01.2009 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “Հայէկոնոմբանկի” բաժնետոմսերի միջին շուկայական արժեքը, ըստ Հայաստանի ֆոնդային բորսայի 2007-2008թթ. գնանշման տվյալների, աճել է 24.2%-ով:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Հայէկոնոմբանկի” մամլո ծառայությունում, “այս փաստը առավել խոսուն վկայում է բանկի կողմից իր զարգացման համար ոչ միանշանակ եւ լարված տարում հաջողությամբ հաղթահարված բոլոր փորձությունների մասին”:
Մամլո ծառայությունում նշել են, որ “2008 թվականին բանկի արդյունավետ գործունեության շնորհիվ ոչ միայն կասեցվել է տարեսկզբին բանկի հիմնական ցուցանիշների պարտադրված նվազումը, այլեւ ապրիլ ամսից սկսած` արձանագրվել է բանկի զարգացման հիմնական ցուցանիշների մինչեւ 30% աճ”:
Բանկում ընդգծել են, որ հաշվետու տարում որակական նոր մակարդակի վրա դրվեց համագործակցությունը բանկի ռազմավարական բաժնետիրոջ` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/, ինչպես նաեւ բանկի ավանդական գործընկերների` KfW-ի եւ IFC-ի հետ:
“Գնահատելով բանկի գործունեությունը միջազգային առեւտրի խթանման ծրագրի բնագավառում` ՎԶԵԲ-ը Trade Facilitation Programme ծրագրի շրջանակներում “Հայէկոնոմբանկը” ճանաչել է որպես “Հայաստանի 2008թ. ամենաակտիվ թողարկող բանկ”, - նշել են բանկում:
Մամլո ծառայությունում նշել են նաեւ, որ 2009 թվականին “Հայէկոնոմբանկը”, շարունակելով իր որդեգրած ռազմավարությունը, նպատակադրված է լինելու առավել ճանաչելի դարձնել իր բրենդը միջազգային ֆինանսաբանկային շրջանակներում:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: