Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ամփոփելով 2024 թվականը, ներկայացրել է ֆինանսաբանկային համակարգի արդյունքները եւ ապագա զարգացման հեռանկարները։Նրա խոսքով՝ 2024 թվականը աճի եւ զարգացման տարի էր, «նախկինում գերարագ աճից հետո վերադառնում ենք տնտեսական աճի նորմալ մակարդակին»:Ֆինանսական համակարգի շահութաբերությունը կապիտալի հաշվարկով տարեկան կազմում է մոտ 18%։ «Բանկերն ունեն զգալի կապիտալ՝ նորմատիվային կապիտալը կազմում է մոտ 1.7 տրլն դրամ, իսկ ակտիվները՝ մոտ 10 տրլն դրամ։ Համակարգը ոչ միայն համարժեք է մեր երկրի ՀՆԱ-ին, այլեւ բարձր իրացվելիությամբ է առանձնանում՝ հնարավորություն տալով անխափան կատարել իր պարտավորությունները։Կառավարության նախաձեռնությամբ բանկերը զրոյացնելու են խնդրահարույց վարկերի տույժերն ու տուգանքները, կուտակված տարիների ընթացքում:ԿԲ-ն նախաձեռնել է գնաճի թիրախը իջեցնել մինչեւ 3%, ինչը կօգնի երկարաժամկետ տնտեսական կայունությանը։ Սա կնպաստի ռիսկի հավելավճարների նվազմանը, տնտեսական աճի խթանմանը եւ ներդրողների վստահության բարձրացմանը:ԿԲ-ի կողմից կիրառվող լողացող փոխարժեքի քաղաքականությունը Հայաստանի փոքր ու բաց տնտեսության համար ծառայում է որպես շոկերի կլանիչ։ Փոխարժեքի շուկայում գործընթացները պայմանավորված են բացառապես պահանջարկով եւ առաջարկով։ ԿԲ-ն միջամտում է միայն շուկայի բնականոն ընթացքի խաթարման դեպքում։ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը ապահովել է մեր քաղաքացիների վստահության ամրապնդումը ազգային դրամի նկատմամբ, ինչը տնտեսության համար կարեւոր հիմք է»,- ասել է Մարտին Գալստյանը: Tweet Դիտում՝ 5463