Կոնվերս Բանկը եւ IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում

11.12.2024 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #IFC
Կոնվերս Բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) հայտարարում են համագործակցության մասին, որն ուղղված է Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացմանը:

Համագործակցության շրջանակում IFC-ն Կոնվերս Բանկին կտրամադրի երաշխիք՝ $10 միլիոնին համարժեք վարկային պորտֆելի վերադարձելիության ռիսկը 50%-ով չեզոքացնելու համար:

Կոնվերս Բանկն առաջին ֆինանսական կառույցներից մեկն է Հայաստանում, ում հետ IFC-ին համագործակցում է ՀՀ-ում ֆինանսական այս գործիքը ներդնելու հարցում:

«Փոքր եւ միջին ձեռնարկությունները տնտեսական աճի, նորարարության եւ զբաղվածության հիմնական շարժիչ ուժերն են Հայաստանում եւ ապահովում են աշխատատեղերի գերակշռող մասը: Սակայն նրանք բախվում են $1.1 միլիարդ ֆինանսավորման պակասի հետ, այդ թվում պայմանավորված այնպիսի մարտահրավերներով, ինչպիսիք են գրավի եւ ֆինանսական սահմանափակ հնարավորությունները»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

«Մենք մեկնարկում ենք համագործակցություն Կոնվերս Բանկի հետ՝ լրացնելու Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման պակասը։ Այս համագործակցությունը հանդիսանում է ռիսկերի փոխհատուցման` IFC-ի առաջին գործիքներից մեկը երկրում: Այն նպատակ ունի աջակցել այդ բիզնեսներին, այդ թվում՝ կանանց կողմից կառավարվող ձեռնարկություններին եւ գյուղատնտեսության ոլորտին՝ խթանելով կայուն աճն եւ նորարարությունը», – նշել է Եվրոպայում IFC-ի ֆինանսական հաստատությունների խմբի տարածաշրջանային գլխավոր մենեջեր Մարսելո Կաստեժանոսը:

IFC-ի երաշխիքով ապահովված պորտֆելի 75%-ը կուղղվի վարկառուների թիրախային խմբերի ֆինանսավորմանը, ինչպիսիք են կանանց կողմից տնօրինվող ձեռնարկությունները, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտներում կամ գյուղական համայնքներում գործող ՓՄՁ-ները, ինչպես նաեւ էներգաարդյունավետ ծրագրերի իրականացումը:

«Ուրախ ենք հայտնել այս նորարարական ծրագրի շրջանակում IFC-ի հետ մեր համագործակցության մեկնարկի մասին: Սա կարեւոր քայլ է՝ ուղղված Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի համար ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնմանը՝ նպաստելով վերջիններիս կայուն զարգացմանը եւ աճին: Այս համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք ընդլայնել մեր վարկավորման ծավալները հատկապես տնտեսության թերսպասարկվող խմբերում ընդգրկված ՓՄՁ-ներին, միեւնույն ժամանակ նվազեցնելով մեր ՓՄՁ պորտֆելի վարկային ռիսկերը»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:
Դիտում՝ 1068
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW