Ամիօ բանկն ամփոփել է վերաբրենդավորման մեկամյակը

02.12.2024 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ
Նոր բրենդ, հայեցակարգ ու արժեքներ. Ամիօ բանկը մեկ տարի առաջ խոստացավ դառնալ հաճախորդների վստահելի ընկերը:

Վերաբրենդավորման մեկամյակին Ամիօ բանկն արդեն ունի բազմաթիվ ձեռքբերումներ:

«Մենք այս ժամանակահատվածում ձեռք ենք բերել նոր համագործակցություններ, ներկայացրել ենք բազմաթիվ նոր, ինչպես նաեւ բացառիկ պրոդուկտներ: Բանկն, առաջին անգամ Հայաստանում, հանդես է գալու իր բացառիկ ֆեյսփաս ծառայությունով:

Ամիօ-ն այս կարճ ժամանակահատվածում իրականացրել է նաեւ մասշտաբային բարեգործական ծրագրեր կրթության եւ մշակույթի ոլորտում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նոր հայեցակարգին համապատասխան:

Բանկն իր գործունեության հիմքում մեկտեղել է բանկային գործում միջազգային առաջադեմ փորձն ու հաճախորդների տարբեր խմբերի համար ֆինանսական ծառայությունների հասանելիության ապահովումը:

Ամիօ բանկի լավագույն գնահատանքը մեր հաճախորդն է, աշխատանքի արդյունքը որակն է, իսկ նպատակը՝ ստեղծված արժեքները»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5247

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW