Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է

02.12.2024 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ /
Կոնվերս Բանկն արժանացել է VISA միջազգային համակարգի «Innovation of the year» պատվավոր մրցանակին:

Այն բանկին է հանձնվել նոյեմբերի 22-ին՝ Visa Cashless Forum-ի շրջանակում:

Բանկից հայտնում են, որ անվանակարգում հաղթողը որոշվել է այնպիսի չափորոշիչների  հիման վրա, ինչպիսիք են նորարարական, թվային պրոդուկտների, ծառայությունների մշակումն ու ներդրումը:

«Թվային փոխակերպումը, ժամանակակից ու նորարար պրոդուկտների ներդրումը, թվային լուծումների շնորհիվ բանկային ծառայությունների որակի ու անվտանգության ապահովումը, գործընթացների արդյունավետության բարձրացումը Կոնվերս Բանկի ռազմավարական առաջնահերթությունն են:

Շնորհակալություն ենք հայտնում VISA-ին երկարամյա համագործակցության համար եւ թվային փոխակերպման, նորարարական ծառայությունների եւ լուծումների ուղղությամբ բանկի ջանքերը բարձր գնահատելու համար»,-ասել են Կոնվերս Բանկում:

Նշվում է, որ վերջին տարիներին թվային փոխակերպման շրջանակում բանկն իրագործել է մի շարք կարեւոր նախագծեր, այդ թվում՝ Converse Mobile-ի թարմացված՝ ավելի լայն հնարավորություններով ու լուծումներով տարբերակի գործարկումը, С360 պրոդուկտային հարթակը, բիզնեսի ֆինանսավորման հարթակը, գործընթացների թվայնացումը:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 947
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW