Ցե-Կվադրատ Ամպեգան 2025 թվականին եւս կրթաթոշակ կտրամադրի արցախցի երեխաներին

29.11.2024 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ցե-Կվադրատ Ամպեգա
Ցե-Կվադրատ Ամպեգան իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում հայտարարված կրթաթոշակի ծրագրին կհատկացնի հավելյալ 20 միլիոն ՀՀ դրամ։

Ցե-Կվադրատ Ամպեգա ընկերությունից հայտնում են, որ ծրագիրը շարունակվում է եւ հասանելի է Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք 2025 թվականին կընդունվեն Հայաստանում միջազգային A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։ Յուրաքանչյուր աշակերտին հասանելի է մինչեւ 5 միլիոն ՀՀ դրամ երկամյա կամ եռամյա կրթության համար, որը չպետք է գերազանցի համախառն ուսման վարձի 70%-ը: Կրթաթոշակ ստանալու համար աշակերտը պետք է հաղթահարած լինի ընդունելության քննությունները եւ ընդունված լինի հաստատված ավագ դպրոցի ծրագիր:
Ծրագրին պայմանների համապատասխանող դպրոցներն ու ծրագրերն են.

- Քվանտ քոլեջի IB դիպլոմային ծրագիր
- UWC Դիլիջան քոլեջի IB դիպլոմային ծրագիր
- Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի A-level ծրագիր
- Շիրակացու ճեմարանի IB դիպլոմային ծրագիր
- Այբ դպրոցի Արարատյան բակալավրիատ
- ԵՊՀ ՍԹԵՄ հեղինակային ծրագիր

Մասնակից դպրոցներից ակնկալվում է ուսման վարձի առնվազն 30% զեղչ կամ ուսման վարձի եւ տրամադրված կրթաթոշակի տարբերության համալրում դպրոցին հասանելի այլ դոնորային միջոցների հաշվին: Ծրագրին կարող են միանալ նաեւ այլ դպրոցներ, որոնք համապատասխանում են ներկայացված պահանջներին։

Նախաձեռնության իրագործման գործընկերն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)։

Դիտում՝ 2029
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW