«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ի եւ «Կորիզ կրթական ծրագիր» ՓԲԸ-ի միջեւ ստորագրվել է հուշագիր

26.11.2024 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#«ԹԵԼ-ՍԵԼ» #«Կորիզ»
Լինելով Հայաստանում առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը, որը կարեւոր դեր է խաղում ֆինանսական տեխնոլոգիաների եւ նորարարական լուծումների ներդրման գործում, «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունը մեծապես կարեւորում է կրթության զարգացումը եւ առաջնորդվելով այդ տրամաբանությամբ՝ էական ներդրում է կատարում երեխաների զարգացման եւ կրթության առաջընթացի համար։

«Քանի որ կրթությունը հանդիսանում է ցանկացած հասարակության հիմքը, իսկ 12-ամյա կրթական համակարգը կարեւորագույն դեր է խաղում դպրոցականների գիտելիքների, հմտությունների եւ ապագա մասնագիտական հաջողությունների ձեւավորման մեջ: «ԹԵԼ-ՍԵԼ»-ը, լինելով սոցիալական պատասխանատվության բարձր գիտակցություն ունեցող ընկերություն, նպատակ ունի աջակցել ապագա սերնդին՝ մատչելի եւ որակյալ կրթություն ապահովելու միջոցով։ Ընկերության աջակցությունն ուղղված է այն ոլորտներին, որոնք կարող են ուղղակիորեն ազդել Հայաստանի տնտեսական եւ տեխնոլոգիական զարգացման վրա»,-նշել է «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։

Այս առիթով «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի եւ «Կորիզ կրթական ծրագրի» ղեկավար Սուրեն Ալոյանի միջեւ նոյեմբերի 25-ին ստորագրվել է հուշագիր: «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունը դարձել է «Koreez 2025»-ի մաթեմատիկայի մրցույթի պաշտոնական գործընկերը:

««ԹԵԼ-ՍԵԼ»-ի եւ «Կորիզ»-ի համագործակցությունն ուղղված է դպրոցական մակարդակում մաթեմատիկական կրթության զարգացմանը, ինչը հիմք կհանդիսանա աշակերտների համար ավելի մրցունակ դառնալ՝ թե տեղական եւ թե միջազգային միջավայրում։ Հաշվի առնելով մաթեմատիկայի կարեւորությունը տնտեսության եւ տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում՝ այս նախաձեռնությունը կնպաստի նոր սերնդի մասնագիտական հմտությունների կատարելագործմանը»,- ասվում է հաղորդագրությունում:

«Կորիզ» կրթական ծրագրի ղեկավար Սուրեն Ալոյանը հայտարարել է նաեւ «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործում մասնակցություն ունենալու մասին։

««Կորիզ»-ը վստահ է, որ ներդրումը «ԹԵԼ-ՍԵԼ»-ի բաժնետոմսերում ոչ միայն ֆինանսական շահույթի մասին է, դա նաեւ ռազմավարական քայլ է՝ միավորելու կրթությունն ու տեխնոլոգիան։ Այս քայլով մենք ապացուցում ենք, որ կրթության եւ տեխնոլոգիաների համադրումը լավագույն լուծումն է ապագա սերունդների կայուն զարգացման համար»,- ասվում է հաղորդագրությունում:

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի խոսքով՝ իրենց բաժնետոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրությունը վկայում է դինամիկ զարգացման, տեսանելի աճի եւ ամենակարեւորը՝ ընկերության նկատմամբ մարդկանց վստահության մասին։

«Կորիզ» կրթական ծրագրի ղեկավար Սուրեն Ալոյանը նշել է, որ «համագործակցությունը ոչ միայն ֆինանսական, կրթական եւ տեխնոլոգիական ոլորտների աջակցության մասին է, այլեւ՝ երկարաժամկետ ռազմավարական գործընկերություն՝ ուղղված Հայաստանի զարգացմանը, քանի որ կրթությունն է կորիզը երկրի»:
Դիտում՝ 9092
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW