ՌԴ-ն հույս ունի Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշի հասնել
25.11.2024 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Ակնկալում ենք պահպանել եղած տեմպը եւ հասնել ռեկորդային $14-16 միլիարդի: Մենք նաեւ աշխատում ենք հանրապետությունում համատեղ տնտեսական նախագծերի գործարկման ուղղությամբ, որոնք շոշափելի ներդրում կունենան Հայաստանի արդյունաբերության զարգացման գործում, կստեղծեն նոր աշխատատեղեր եւ կբարձրացնեն հարկային հոսքերը բյուջե»,- նշել է նա։
Դեսպանի խոսքով, ռուս-հայկական առեւտրատնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացման կատալիզատորը մեծապես Եվրասիական տնտեսական միության հարթակում համագործակցությունն է։
«Մեր փոխադարձ առեւտրի տպավորիչ ցուցանիշները պարզապես անհնարին կլինեին առանց ԵԱՏՄ մարմինների արդյունավետ ջանքերի` վերացնելու առեւտրային եւ վարչական խոչընդոտները, ապահովելու անդամ երկրների անցումը միասնական տեխնիկական, սանիտարական, անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական ստանդարտներին, եվրասիական տնտեսական տարածքի երկրների իրավասու պետական գերատեսչությունների միջեւ հստակ համակարգման ձեւավորման։ Նույն գործոնները նպաստեցին Ռուսաստանի՝ Հայաստանի տնտեսության մեջ առաջատար ներդրողի շարքերում հայտնվելուն։ Մոտ $4 միլիարդ՝ այսքան է ռուսական կուտակված ներդրումների ընդհանուր ծավալը»,- ասել է Կոպիրկինը։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: