Կոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների կառավարման նոր Superra հավելվածը

11.11.2024 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Ֆիդո Ինվեսթ #Superra
Գործարկվել է երկրորդային շուկայում արժեթղթերով գործարքների իրականացման Superra հավելվածը: Այն մշակվել է Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերության կողմից՝ դեռեւս նախորդ տարի Կոնվերս Բանկի հետ կնքված համաձայնագրի շրջանակում:

Սա Կոնվերս Բանկի Bank as a Service քաղաքականության շրջանակում ֆինտեխ ընկերության հետ առաջին համագործակցությունն է: Շուտով Superra հավելվածը կինտեգրվի Converse Mobile-ին: Արդյունքում, Կոնվերս Բանկի հաճախորդները հասանելիություն կստանան խնայողությունների կառավարման եւս մեկ գործիքի՝ բորսայում շրջանառվող պետական եւ հայկական ընկերությունների պարտատոմսերի:

Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերության տնօրեն Ահարոն Լեւոնյանի խոսքով՝ Superra հավելվածը ստեղծվել է որպես պարտատոմսերում խնայողությունների ներդրման պարզ, արագ, անվտանգ ու վստահելի հնարավորություն, որի միջոցով պարտատոմսերը, արժեթղթերն առցանց եղանակով հասանելի կդառնան սկզբնական շրջանում ռեզիդենտ, իսկ մոտ ապագայում՝ նաեւ ոչ ռեզիդենտ ներդրողներին:

«Superra հավելվածի անհրաժեշտությունն առաջին հերթին հասկացել ենք որպես մասնավոր ներդրող: Հասկացել ենք, որ գրեթե անհնար է առանց բանկ այցելելու թվային միջավայրում բացել բրոքերային եւ բանկային հաշիվներ եւ կատարել ներդրումներ հայկական արժեթղթերում:

Առաջիկայում հավելվածը հասանելի կդառնա Converse Mobile հավելվածում: Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ գործընթացն ավտոմատացվել է. այլեւս կարիք չկա բանկ կամ ֆինանսական որեւէ այլ կառույց այցելել հաշիվներ բացելու, պայմանագրեր ստորագրելու, պարտատոմսեր գնելու կամ վաճառելու համար: Superra-ն, օգտագործելով բանկի ընդգրկուն գործիքակազմն ու ենթակառուցվածքը, իր թվային լուծումների եւ ճկունության շնորհիվ կապահովի հասանելիություն կապիտալի շուկաներին եւ կդառնա խնայողությունների նոր, այլընտրանքային գործիք»,- ասել է նա:

Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը նշել է, որ սա կարեւորագույն քայլ է ՀՀ կապիտալի շուկայում ֆիզիկական անձանց ներգրավվածությունը բարձրացնելու տեսանկյունից. «Քանի որ այս համագործակցությամբ մենք փոքր ներդրողների համար հասանելիություն ենք ապահովում խնայողությունների կառավարման նոր հարթակին:

Կոնվերս Բանկը որդեգրել է թվայնացման քաղաքականություն եւ հաճախորդի ցանկացած բանկային փորձառություն աստիճանաբար տեղափոխվում է թվային տիրույթ: Superra-ի նպատակն է թվային ուղիների միջոցով Հայաստանում կամ արտերկրում գտնվող փոքր ներդրողներին հնարավորություն տալ խնայողությունները տեղաբաշխել Հայաստանում այս պահին հասանելի պարտատոմսերում:

Ըստ որում, մենք ապահովել ենք իրացվելիության առավելագույն մակարդակ եւ բարձր եկամուտ ստանալու հնարավորություն. ներդրողները կարող են ցանկացած պահի իրացնել գործիքները՝ նույն հավելվածում վաճառելով պարտատոմսերը շուկայական գներով»:

Նշվել է նաեւ, որ Superra-ի հնարավորությունները կընդլայնվեն՝ ներառելով զարգացող երկրների արժեթղթեր:

Մանրամասների համար.

Ֆիդո Ինվեսթ` 041000880, 011800808, https://www.fidoinvest.am/am/pages/index/Superra/

Կոնվերս Բանկ՝ 010 511 211

Կոնվերս Բանկը եւ Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերությունը վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2162
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW