ԹՊԿ անդամները ստեղծում են Կենտրոնական բանկերի խորհուրդ

06.11.2024 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /
Այսօր Բիշքեկում Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովի շրջանակներում հուշագիր է ստորագրվել կազմակերպության անդամ երկրների կենտրոնական (ազգային) բանկերի Խորհրդի ստեղծման մասին։

Հուշագիրը ստորագրել են Ղրղզստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի եւ Ուզբեկստանի կարգավորող մարմինների ղեկավարները։

«Խորհրդի ստեղծումը նպատակաուղղված է կենտրոնական բանկերի միջեւ արդյունավետ համագործակցության ամրապնդմանը, համատեղ խորհրդատվությունների եւ հետազոտությունների անցկացմանը` դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության, վճարային համակարգերի զարգացման, ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման նպատակով», - ասված է Ղրղզստանի Ազգային բանկի հայտարարությունում։
Դիտում՝ 5224

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW