Ամփոփվել են Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված մրցույթի արդյունքները
01.11.2024 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ /


Միջոցառման ընթացքում ընդգծվել է խնայողությունների դերը, դրանց կարեւորությունը արագ փոփոխվող դարաշրջանում։
Միջոցառման շրջանակում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հայտարարել էր անհատական աշխատանքների մրցույթ՝ «Խնայողությունները թվային տեխնոլոգիաների արդի ժամանակաշրջանում», «Երիտասարդներն ու խնայողությունները» եւ «Խնայողությունները որպես անվտանգության բարձիկ, թե՞ հարստանալու միջոց» թեմաներով:
Մրցույթի հաղթողները եւ մասնակիցները Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, ՀՀ Բանկերի միության, ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից արժանացել են խրախուսական մրցանակների։
Միջոցառմանը մասնակցել են Կենտրոնական բանկի, Բանկերի Միության, Ֆինանսական համակարգի հաշտարարի, Տնտեսական լրագրողների ակումբ ՀԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՖԿԾ հանձնաժողովի անդամներ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նարեկ Ղազարյանը։ Հյուրերին ողջունել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը՝ մեկ անգամ եւս ընդգծելով խնայողությունների մշակույթի զարգացման կարեւորությունը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: