Ֆասթ Բանկը գործարկել է UBPay վճարահաշվարկային համակարգը, որը հնարավորություն է տալիս բանկի հաճախորդներին պարզ եւ արագ դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ։ Փոխանցումներ եւ ստացումներ հնարավոր է իրականացնել 24/7 գրաֆիկով Ֆասթ Բանկի մասնաճյուղերում:Ֆասթ Բանկի հաճախորդներն անձը հաստատող փաստաթղթով կարող են մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ, լրացնել ստացողի տվյալները՝ անուն, ազգանուն, ստանալ Ֆասթ Բանկի կողմից տրամադրված ստուգիչ կոդը եւ գումարը փոխանցել ստացողին, որը րոպեների ընթացքում հասանելի կդառնա վերջինիս։ Ռուսաստանից փոխանցումներ կարող են կատարել՝ մոտենալով UBPay վճարահաշվարկային համակարգին միացած ստացման կետերից։ Փոխանցումների մանրամասներ․• Ուղարկման արժույթը ՌԴ ռուբլին է, իսկ ստացման արժույթը` ՀՀ դրամը եւ ՌԴ ռուբլին,• Դեպի ՌԴ ուղարկման համար կիրառվող սակագինը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը, իսկ ստացման համար սակագին չի կիրառվում,• Մեկ փոխանցման առավելագույն գումարը 5 մլն ՀՀ դրամ կամ 500,000 ռուսական ռուբլի է,• Մեկ փոխանցման նվազագույն գումարը 1000 ՀՀ դրամ կամ 100 ռուսական ռուբլի է։Փոխանցման, ստացման, արժույթների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Ֆասթ Բանկի պաշտոնական կայքից։Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 868