IDBank-ը մասնակցել է HR Expo 2024-ին՝ ներկայացնելով աշխատավարձային համակարգի իր բացառիկ լուծումը՝ IDsalary փաթեթը։ HR Expo-ն B2B էքսպո-կոնֆերանս է, որը միավորում է HR մասնագետներին, բիզնես առաջնորդներին եւ ոլորտի փորձագետներին: Մեկօրյա միջոցառումը կարեւոր հարթակ է՝ գիտելիքներ կիսելու եւ մարդկային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիաների ու լուծումների նոր միտումներին ծանոթանալու համար:IDBank-ի ինստիտուցիոնալ բիզնեսի եւ համագործակցության վարչության թիմը ներկա էր էքսպոյին՝ կազմակերպությունների ներկայացուցիչներին պատմելու բանկի աշխատավարձային փաթեթի առանձնահատկությունների մասին, որոնք լավագույնս կծառայեն ընկերությունների աշխատակիցների ֆինանսական կարիքներին։Բանկից հայտնում են, որ IDsalary փաթեթն առաջարկում է ճկուն եւ հարմարավետ տարբերակ աշխատավարձերի փոխանցման համար՝ միաժամանակ տրամադրելով մի շարք արտոնություններ, որոնք բարելավում են աշխատակիցների բանկային փորձառությունն ու ֆինանսական բարեկեցությունը։IDBank-ի ինստիտուցիոնալ բիզնեսի եւ համագործակցության վարչության ղեկավար Արթուր Սեյրանյանը նշել է, որ բանկում մշտապես ներդնում են առավելագույն ջանքերը՝ բիզնես հաճախորդների համար ստեղծելու անհատականացված բանկային լուծումներ՝ հարմարեցված վերջիններիս կարիքներին, որոնք առավելագույնս ծառայում են բիզնեսների կայուն զարգացմանն ու աճին։ «IDBank-ում մենք գիտակցում ենք բիզնեսների մարտահրավերները՝ ապահովելով աշխատավարձային համակարգի արդյունավետություն եւ աշխատակիցների համար առավելությունների ստեղծում։ HR Expo-ն եւս մեկ հիանալի հնարավորություն է՝ ընկերություններին պատմելու եւ ներկայացնելու մեր բացառիկ փաթեթը», - ասել է Արթուր Սեյրանյանը։ IDsalary աշխատավարձային նախագծին միանալու առաջին քայլն է փաթեթի ակտիվացումը, որը ենթադրում է բիզնեսի համար հաշվի բացում, օնլայն եւ մոբայլ բանկինգ համակարգերի տրամադրում, որը լիովին անվճար է։ Ընկերությունների աշխատակիցների ժամանակը խնայելու համար քարտի տրամադրման գործընթացն իրականացվում է հեռավար, բանկ այցելելու կարիք չկա։ Փաթեթի շրջանակում աշխատակիցներն օգտվում են մի շարք առավելություններից․ • միջազգային Mastercard-ի տրամադրում անվճար,• անվճար կանխիկացում ArCa համակարգի բանկերի բանկոմատներից,• Mastercard Standard կամ Visa Gold քարտատեսակներ՝ սպասարկման շահավետ պայմաններով,• հիփոթեքային վարկ՝ արտոնյալ պայմաններով,• տարեկան անվանական արտոնյալ տոկոսադրույք վարկերի ու վարկային գծերի համար:IDsalary փաթեթին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ։ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 6602