ՀԲ զեկույց. Հայաստանում կանայք նույն աշխատանքի համար մոտ 30%-ով ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ
16.10.2024 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.factograph.info/

Համաշխարհային բանկի «Հայաստան. երկրի գենդերային գնահատում» զեկույցի տվյալներով՝ չնայած աշխատաշուկայում կանանց մասնակցության ցածր մակարդակի՝ կանանց 68%-ը բարձրագույն կրթություն է ստանում՝ տղամարդկանց 52%-ի համեմատ։ Գնահատմամբ առաջարկվում են քաղաքականության իրագործելի առաջարկություններ` համակարգային փոփոխություն խթանելու համար:
«Հայաստանը կորցնում է աճի կարեւոր շահաբաժիններ` չխրախուսելով ավելի շատ կանանց միանալու աշխատուժին: Միայն աշխատուժի կազմում մասնակցության հարցում գենդերային հավասարության հասնելով` Հայաստանի ՀՆԱ-ն հնարավոր կլինի ավելացնել 4-ից 6%-ով: Հավասար աշխատավարձի ապահովումը պետք է լինի կանանց` աշխատուժին մասնակցելու խրախուսող ռազմավարության էական մաս: Այսօր կանայք ստանում են նույն աշխատանքի դիմաց տղամարդկանց վճարվող ժամավճարի մոտ 70%-ը», - ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:
Զեկույցում նաեւ ընդգծվում է տղամարդկանց` բարձրագույն կրթության ոլորտում ընդգրկվածության ցածր ցուցանիշը, որը պահպանվում է մոտավորապես 44%-ի սահմաններում (ի հակադրություն կանանց` 65.1% ընդգրկվածության ցուցանիշի):
«Տղամարդկանց վրա նաեւ ազդում է չափահաս տարիքում ավելի բարձր մահացության ցուցանիշը: Չնայած իրենց մարդկային կապիտալի մեծ ներուժին` կանայք դեռ թերներկայացված են որոշումներ կայացնող գործառույթներում, ինչպիսիք են նախարարի, փոխնախարարի ու համայնքապետերի պաշտոնները: Թեեւ Ազգային ժողովում կանայք ներկայում կազմում են 35.5%, նախարարների ընդամենը 17% եւ փոխնախարարների 18%-ն է կին»,- ասվում է զեկույցում:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: